Идет загрузка...
Сегодня:  Четверг, 09 Мая, 2024 года

Статьи

Ինչո՞ւ էին սովետական լուցկիներն ամենալավը

Psymag.am
Пресс-секретарь:
Psymag.am
12:42, Вторник, 28 Января, 2014 года
     Ինչպես հայտնի է բոլորիս` Ի. Ստալինը սիրում էր ծխամորճ ծխել: Իսկ ծխամորճի թութունը նա վառում էր լուցկով, այն նույն լուցկով, որի տուփն արժեր մեկ կոպեկ ու, որն օգտագործում էին սոցիալիստական հանրապետությունների մյուս ծխող կամ չծխող քաղաքացիները: Դե դեռևս չկային այն ժամանակներում այդ սուպեր-մեգա-տուրբո կրակայրիչները, որոնք այժմ վաճառում են ցանկացած վաճառակետում:
     Այդպես, կանչում է մի օր սովետական ժողովուրդների առաջնորդն իր մոտ երկրի լուցկու բոլոր գործարանների տնօրեններին, իսկ սովետով մեկ նրանք այդքան էլ շատ չէին` մի վեց հոգի, ու նրանցից ոմանք այդ կարճ զրույցի համար ստիպված էին Մոսկվա ժամանել Ուրալից կամ Կովկասից:
     Երբ նրանք արդեն գրասենյակում էին, Իոսիֆ Վիսարիոնովիչըլուռ հանում է դարակից իր ծխամորճն ու մի տուփ լուցկի և փորձում վառել: Չրթացնում է առաջին լուցկին, այն հանգում է: Չրթացնում է երկրորդը` նույնպես հանգում է: Երրորդը` լուցկին ջարդվում է: Այդպես, 6-րդ, 7-րդ փորձից հետո Ստալինին, այնուամենայնիվ, հաջողվում է վառել այն: Փչելով թութունի ծուխը և նայելով տնօրեններին, ովքեր արդեն հասկացել էին, թե ինչ է ակնարկում առաջնորդը ու ինչով կարող է դա ավարտվել, Ստալինը արտասանում է. «Այդպես, ընկե՛ր ղեկավարներ, հարցեր կա՞ն»: Հարցեր, բնականաբար, չկային, ու այցելուները լուռ բացասաբար շարժեցին գլուխները: «Դե, եթե չկան` ազատ եք», - հանգիստ արտասանեց Ստալինը:

Գործին կցվեցին քիմիկոսներ, տեխնոլոգներ ու այլ գիտաշխատողներ: Կարճ ժամանակ անց մշակվեց հատուկ տոգորանյութ փայտի համար, և սովետական լուցկիները դարձան ամենաորակյալ լուցկիներն աշխարհում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4058 | 0 | 0
Facebook