Идет загрузка...
Сегодня:  Вторник, 08 Октября, 2024 года

Статьи

Երբ խաբում են ժողովրդին

20:31, Воскресенье, 05 Января, 2014 года

Այս հոդվածաշարի երրորդ մասում անդրադարձել էինք մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված քաղաքական գործընթացներին և վերջում նշել էինք, որ քաղաքական կյանքը կանգ էր առել մինչև 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները: Գուցե քաղաքական գործընթացներ տեղի էին ունենում, բայց ընդհանուր առմամբ քաղաքական կյանքը կանգ էր առել, քանի որ չկային ակտիվ գործընթացներ: Միայն ՀԱԿ-ն էր, որ ամեն տարի մարտի մեկին դուրս էր գալիս երթերի և հիմնական ցույցերի գաղափարը քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Իշխանությունը գնաց հետաքրքիր քայլի և ազատ արձակեց ամենաազդեցիկ քաղբանտարկյալներին, որպեսզի ազատվի «գլախացավանք» ցույցերից:

Դե իսկ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում պայքարի նետվեցին մի քանի քաղաքական ուժեր, սակայն մենք կանդրադառնանք հիմնական դերակատարներին: Սկսենք խոշորներից.

  1. ՀՀԿ-ն ինչպես և սպասվում էր սկսեց նորանոր ու հնչեղ խոստումներ շռայլել: Քարոզարշավն անձամբ գլխավորում էր Սերժ Սարգսյանը, ով լինելով խելացի անձնավորություն, սկսեց բոլորից առաջ մատնանշել, իրենց բացթողումներն ու թերացումները, սակայն խոստանալով, որ դրանք կշտկվեն և կլինեն նոր ձեռքբերումներ: Սակայն սա նրանց չօգնեց և ընտրությունների ժամանակ նրանք օգտագործեցին վարչական ռեսուրսները և ընտրակեղծիքների մեխանիզմը:
  2. ԲՀԿ-ն որքան էլ որ զարմանալի էր իր համագումարի ժամանակ հրավիրեց Սերժ Սարգսյանին և սկսեց քննադատել կառավարության աշխատանքը: Ամբողջ քարոզարշավի ընթացքում նա քննադատում էր կառավարության աշխատանքը, որի մեջ ինքն ուներ 4 նախարար, սակայն հիմնական թիրախը վարչապետն էր: Իհարկե չի բացառվում, երբ ներիշխանական կուսակցությունը դժգոհելով կոալիցիոն գործընկերների աշխատանքից, դուրս գա իշխանությունից և սկսի ընդդիմադիր գործունեություն ծավալել, սակայն տարօրինակն այն է, որ դա տեղի է ունենում քարոզարշավի ընթացքում և քննադատությանը զուգահեռ նախարարները շարունակում են պաշտոնավարել: Սա կասկածելի է թվում, քանի որ մեր քաղաքական կյանքը տեսել է Արտաշես Գեղամյան և Արթուր Բաղդասարյան: Սակայն չշտապենք որակումներ տալուց և տեսնենք ապագա զարգացումները:
  3. ՀԱԿ-ն սկսեց քարոզարշավի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի մակարդակով գովաբանել ԲՀԿ-ին և նրան դիտարկել որպես մեր երկրում «բուրժուադեմոկրատական հեղափոխության» փարոս: Հենց այս հողի վրա էլ ՀԱԿ-ում տեղի ունեցան պառակտումներ, որի հետևանքով մի շարք քաղաքական ուժեր դուրս եկան ՀԱԿ-ից: Եվ հենց սա էր պատճառը, որ նա հազիվ հաղթահարեց 7 տոկոսի շեմը և հայտնվեց ԱԺ-ում:
  4. ՀՅԴ-ն փոխարեն սեփական գաղափարների քարոզման, սկսեց ցույց տալ, որ ինքը մնացածից լավն է, այսինքն նա փորձում էր ցույց տալ, որ ես չարյաց փոքրագույնն եմ: Եթե հաշվի ենք առնում ՀՅԴ «տարիքը», ապա նույն մակարդակով պայքարի մեջ մտնելը 20-ամյա և ավելի երիտասարդ կուսակցությունների հետ, նույնն է, թե 80 տարեկան պապիկը 12 տարեկան երեխաների հետ սկսի պարան խաղա:
  5. Ժառանգությունը դաշինք կազմեց ազատ դեմոկրատների հետ և իր ցուցակի հիմնական անդամներին ու ակտիվ պատգամավորներին մղեց ետին պլան և ցուցակի մեջ տեղավորեց այնպիսի մարդկանց, ովքեր հույս չէին ներշնչում: Կարծես նա պայքարին լուրջ չէր վերաբերվում, թռուցիկ քարոզարշավ էր իրականացնում: բայց ամենատարօրինակն այն է, որ նա քննադատելով ՀՀԿ-ին, ընտրական հանձնաժողովների իր տեղերը հանձնել էր հենց նրան: Չի բացառվում նաև, որ նա այդ տեղերը վաճառել էր, որպեսզի քարոզարշավի համար գումար ունենար, սակայն որքանով է ազնիվ, երբ դու քո լծակները վաճառում ես քո հակառակորդին:
  6. ՕԵԿ-ի մասին խոսելն արդեն անիմաստ ենք համարում, քանի որ նա ՀՀԿ-ի գործի շարունակողն էր:

Այս ընթացքում ձևավորվեց «միասնական շտաբը», որը նպատակ ուներ միասնական ուժերով վերահսկել ընտրությունները և թույլ չտալ, որպեսզի ընտրակեղծիքներ լինեն: Սրա մեջ ընդգրկվեցին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Ժառանգությունը հրաժարվեց միանալ:

Ընտրությունները տեղի ունեցան բազմաթիվ և բացահայտ խախտումներով ու թերացումներով, սակայն «միասնական շտաբը» ոչինչ չարեց, բացի արդյունքներն արձանագրելուց: Եվ այս ամենից հետո այն լուծարվեց:

Ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն կարողացավ վաստակել այնքան ձայն, որ անհրաժեշտություն չուներ որևէ այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել և երկար ժամանակ քննարկվում էր այն հարցը, արդյո՞ք ԲՀԿ-ն կընդգրկվի կոլաիցիակում, սակայն նա չընդգրկվեց, դա բնական էր, քանի որ այս երկու ուժերի միացումից հետո երկրի ներսում ըննդիմությունը վերջնականապես վերացված կհամարվեր և սա պետք էր ցույց տալ գոնե Արևմուտքին, որ մեր երկրում կա նաև ընդդիմադիր զանգված, որը կարող է լուրջ հակազդող ուժ լինել իշխանությանը, իսկ ՕԵԿ-ի հետ կոլաիցիան կազմվեց, որովհետև հակառակ դեպքում կլիներ միակուսակցական իշխանության տպավորություն:
    
     Աղբյուրը և շարունակությունը՝ http://yerevantimes.am/%D5%A5%D6%80%D5%A2-%D5%AD%D5%A1%D5%A2%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D6%80%D5%A4%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD-4/

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3918 | 1 | 0
Facebook