Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Լուսաբանման հրավեր

12:33, Понедельник, 12 Ноября, 2012 года
Լուսաբանման հրավեր

Հարգելի գործընկերներ,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ ս/թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում կազմակերպում է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային լսումներ:

Միջոցառմանը մասնակցելու են շահագրգիռ գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կամակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման նպատակն է` հանրությանը ներկայացնել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, ինչպես նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5249 | 2 | 0
Facebook