Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Հայ հայրենասիրություն

Karlen Isahakyan
Автор:
Karlen Isahakyan
12:31, Суббота, 10 Ноября, 2012 года
Հայ հայրենասիրություն
     Հայրենասիրությունը
     Շատ ծավալվող, քնադատական և հետաքրքիր թեմաներից, բայց կաշխատեմ քնադատականից շատ հեռու գտնվել :
Ամեն Մարդ իր հայրենասեր լինելը ապացուցում է իրեն հասանելի տարբերակով:Ներկայացնում եմ իմ կարծիքը:
Եղեռնի օրից մինչ առ այսօր Ցավը չի լռել սրտերում մեր խոր, Հիշենք բոլորին, անո՜ւն ա՛ռ անո՜ւն, -Նրանց, որ մեռան ՝ չտեսած ծնունդ... (LH♥)
Բարոյական և դիվանագիտական սկզբունք, հասարակական զգացողություն, որի իմաստը սերն է հայրենիքի նկատմամբ և պատրաստություն պաշտպանել նրա համար սեփական շահերը: Հայրենասիրությունը ենթադրում է հպարտություն Հայրենիքի նվաճումների հանդեպ:
    

Հայրենասիրությունը դա մեր ժողովրդի միասնական պահող ուժն է: Բոլորս էլ տեսնում եք, որ շատ վայրերում հայ-հայի դեմ է դուրս գալիս հաշիվ պարզելու: Ախր ինչու ինչու՞ չեն կարող իրար բացատրել իրար հասկանալի լեզվով ու ամեն ինչ շատ տխուր է վերջանում: Ինչու չեն միավորվում ու դուրս գան ազերների դեմ (խոսքս ադրբեջանցիների մասին է Դուք արդեն ուշադրություն դարձրեցիք, որ ես ադրբեջանցի բառը արդեն երկու անգամ փոքրատառով եմ գրում, խնդրում եմ դա ուղագրական սխալ չհամարեք: Ուղակի ձեզանից շատերը չեն պատկերացնում, թե նրանք մինչև հիմա ինչքան են ուզում մեզ ստորացնեն և ցածրացնեն):

Հայրենասիրություն պետք չէ քարոզել կամ բացատրել նրա իմաստը ուղակի շատերի մոտ քնած է:

Շատ խելացի հայերի մի քանի խմբեր պայքարում են թշնամու դեմ համացանցով: Պահպանում են մեր ազգի պատիվը և մեզ հնարավորություն են տալիս բարձր պահել մեր անունն ու մեզ ինքաբերաբար հայրենասեր դարձնում:

Հենց այդ խմբերից մեկն է շատերին հայտնի ֆեյսբուքյան

ՊԱՅՔԱՐ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԵՄ (իմ կարծիքով անունը ձեզ արդեն ամեն ինչ ասեց)

ԱՅՍ ԽՄԲԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ և ՆՊԱՏԱԿՆ Է, ՀԱՄԱԽՄԲԵԼ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ և ՀԱՅ ԱԶԳԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ ԱՅՍ ԽՄԲՈՒՄ և ՄԻԱՍՆԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՆԵՐԻ, ԱՐՇԱՎՆԵՐԻ և ԱՅԼ ԱՅԼԱՆԴԱԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԴԵՄ :
     ՑԱՎԱԼԻ Է, ԵՐԲ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՈՐՈՆՈՒՄ ԵՍ ԱՍԵՆՔ ԱՐՄԵՆԻԱ և ԱԿԱՆՏԵՍՆ ԵՍ
     ԼԻՆՈՒՄ ՄԻ ՑԱՎԱԼԻ ՓԱՍՏԻ:

Այ տեսեք իսկական հայրենասերները ինչպիսին են լինում իչքան են մեր հայրենիքի ու հայ ազգի համար պայքար տալիս, չխնայելով նյարդային համակարգը, առողջությունը (աչքերը, մատները), ժամերով, օրերով, ամիսներով պայքար են մղում թշնամու դեմ: Ու հասնում են արդյունքի http://imarmenain.blogspot.com/ տեսեք նրանց հասած արդյունքները


    

Պատկերացնում եք թե ինչ մեծածավալ աշխատանք են կատարում նրանք: Պատկերացրեք զորուգիշեր աշխատանքներ են կատարվում նրանց կողմից

Եկեք բոլորս էլ միասին շնորահակալություն հայտնենք նրանց ու եթե ցանկացողներ կան թող միանան նրանց: Գովեստի խոսքեր շաատ կարող ենք ասել որովհետև դուք անում եք ամենադժավարինը նույնիսկ անհնարինը:

Չեմ կարծում որ մեր Հայրենասեր լինելը կախված է քաղականությունից եթե ուզենաք` հայրենասեր կլինեք:

Հայրենիքը պետք է սիրել առանց պայմանների


    

Մարդիկ կարող են նույնիսկ իրենց հայրենասիրությունը արտահայտել ռեփ երգերի միջոցով:

Այս բնագավառը նոր է որը շատերի մոտ թեկուզ տարիքով փոքրերի 7-14 տարեկաների մոտ առաջացնում է հայրենասիրության ջիղը` պայքարը հակառակորդի ու իր թշնամու դեմ, չնայած բնավ այդ ցանկությունն չկա դեռահասների մեջ ներմուծել այդքան վրեժի ծավալ:


    
    

«…ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ, ԱՅԼ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ…»


    


    
    

Հայրենիք, Հայրենասիրոիթյուն…սրանք արժեքներ ու գաղափարներ են, որոնք գոյություն ունեն յուրաքանչյուր անհատի մոտ:Գոյություն ունեն բոլորի կամքից անկախ, սակայն երեվան են գալիս գիտակցական գործունեության արդյունքում:Յուրաքանչյուր բանական էակ իր ուրույն պատկերացումն ունի այս հարցի շուրջ: Իմ կարծիքով հայրենասեր չեն ծնվում, այլ դառնում են:Չեմ հերքում կամ բացառում նաև այն տեսակետը, որ հայրենասիրությունը մարդու արյան մեջ է և ցուցաբերվում է նրա ծնվելու առաջին իսկ պահից:Սակայն իմ կարծիքով (նշում եմ կրկի՛ն և կրկի՛ն, սա իմ անձնական կարծիքն է, և շատ «Հայրենասերներ» կարող են չհամաձայնվել) մարդը ծնվելով չի գիտակցում ոչ մի բան, չգիտի և չի ճանաչում իրեն շրջապատող ոչ մի առարկա ու արժեք, այլ ժամանակի ընթացքում մեծանալով, կրթվելով ձեռք է բերում որոշակի գիտելիքներ, ինչպես նաև ծանոթանում է բազմապիսի արժեքների, որոնց մեջ է մտնում Հայրենիքն ու Հայրենասիրությունը:Ցանկացած արժեքի ընկալման հարցում ես ամենաառաջին տեղը հատկացնում են շրջապատին:Այո՛, Անմեղ երեխան ինչ տեսնում է, այն էլ սովորում է, կիրառում և կատարելագործում, բացարձակ չգիտակցելով դրա դրական կամ բացասական լինելը:Շատերը կարող են չհամաձայնվել, ասելով.«Չէ՞ որ երեխան մեծանում է, դառնում ինքնուրույն, գիտակից անհատ և ինքն է գնահատում ցանկացած արժեք»:ՍԱԿԱՅՆ ես մնում եմ այն համոզմանը, որ մարդը ինչ տարիքում էլ լինի նրա մոտ ակնհայտ զգացվում է շրջապատի, ընտանիքի և դաստիարակության ազդեցությունը:

Ես հպարտ եմ, որ հայ եմ:Սիրում եմ իմ հայրենիքը՝քարերի երկիր Հայաստանը:Ես ինձ ինչ-որ չափով համարում եմ Հայրենասեր, քանի որ չեմ պատկերացնում իմ առավոտը օտար երկրում:Շատերը գնում են Հայաստանից, լավագույնը գտնելու, լաոագույնին հասնելու ակնկալիքով:Սակայն չեն գիտակցում, որ դժվարությունն ամեն տեղ է և փախչելով ոչ մի հարց չի լուծվում:Ինչու՞ գնանք Հայաստանից, աշխատենք ու շենացնենք օտարի երկիրը, փոխարենը մնանք Մե՛ր Հայաստանում:Այո՛, մեր:Մենք՝հայերս իրավունք ունենք այն լիովին մերը համարելու:Քանզի մեր նախնիները իրենց արյունի գնով են այդ իրաովունքը վաստակել մեզ համար:Խնդիրներն ու դժվարություններն ամենուր են:Պետք է պայքարել ցանկացած ձևով, և յուրաքանչյուրս թեկուզ մեր չնչին ներդրումը անելով Հայրենիքի շենացման գործում, գոնե կկարողանանք պահպանել մեր նախնյաց երկիրը:


    

Շատերը ամբողջ մեղքը բարդում են կառավարության ուսերին, չեմ հերքում նաև կառավարության մեղավորությունը, սակայն մեկը չի հարցնում այդ բողոքողներին.«Դու ի՞նչ ես արել Հայրենիքիդ համար, փորձե՞լ ես որևէ ներդրում ունենալ Հայաստանիդ շենացման գործում…»…Ցավալի է, բայց բոլոր դժգոհ հայրենակիցներս ներդրում ասվածով միայն հասկանում են նյութականը:Տեղին կլինի հիշել մեծն Նժդեհի խոսքերը.«Հոգու հիվանդություն ունեն այն ժողովուրդները, որոնք դժգոհում են սեփական Հայրենիքից»:


    

Այս թեման կարելի է շարունակել անվերջ:Սակայն մի խորհուրդ եմ ուզում տալ իմ Հայրենակիցներին-«Եղե՛ք լավատես, ամեն ինչում փորձե՛ք փնտրել լավը, սի՛րեք մեր Հայրենիքը, նույնացրեք այն ձեր սեփական ընտանիքի հետ»…


    

Եվ վերջում լսե՛ք այս հիանալի ստեղծագործությունը, համոզված եմ, որ Ձեր մեջ էլ կվառվի հայրենասիրության անմար զգացումը (իմ անձնական փորձից եմ ասումJ):
     Այլ նորությունների կարող եք ծանոթանալ մեր կայքում luckylove.do.am
     Դուք կարող եք միանալ նաև մեր ֆեյսբուքյան էջին LuckyTime

Edited by: Арпинка Аветисян
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
22462 | 1 | 0
Facebook