Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Ես գիտեմ լացել.../պոեզիա/

Bayazetci Studio
Пресс-секретарь:
Bayazetci Studio
18:14, Среда, 30 Октября, 2013 года
    
Ես գիտեմ լացել,
Գիտեմ ողբաձայն հառաչել ու լալ
Իմ մեջ ամփոփվել ու ողբալ գիտեմ:
Ես գիտեմ լացել առանց արցունքի:
Ես գիտեմ ժպիտ նկարել դեմքիս,
Ու գիտեմ ժպիտ նվիրել մարդկանց:
Ես գիտեմ ցնծալ:
Ես հրճվել գիտեմ խոր արտասվելով:

    
Սակայն որտեղից իմ մեջ այսքան լաց,
Արնահամ թախիծ ու վիշտ լուռ ու մունջ:
Ես գիտեմ լացել
Ես պիտի ողբամ,
Բայց հրճվում եմ ես և ուրախանում,
Կարծես հակառակ երջանկությանը:

    
Ես երջանիկ եմ
Որ լացել գիտեմ առանց արցունքի,
Որ ողբալ գիտեմ ժպիտի ներքո
Ու ժպիտի տակ:
Ծաղրածուներին միայն բնորոշ
Ես գիտեմ տխրել դեմքիս նկարված լայն ժպիտի տակ:
Հառաչել գիտեմ զիլ ծիծաղելիս
Ու դժբախտանալ երջանկացնելով:
Ես երջանիկ եմ, որ լացել գիտեմ:

    
    
© Արարատ Բայազետցի
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3737 | 0 | 0
Facebook