Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Անահիտ Սիմոնյանը` "Հայաստանի ձայն"-ում Հայկոյի թիմում

11:18, Понедельник, 28 Октября, 2013 года
    
    

Անահիտ Սիմոնյանն այժմ իր մասնակցությունն ունի "Հայաստանի ձայնը-2" նախագծում. երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ այսուհետեւ Հայկոյի եւ Շուշան Պետրոսյանի թիմերի մասնակիցների ոճաբանն է."Մյուս մարզիչների` Քրիստինեի եւ Միքայել Պողոսյանի սաների ոճով կզբաղվի մեկ այլ դիզայներ: "Արմենիա TV"-ի առաջարկով "Մենամարտ" փուլից հետո մասնակիցների մի մասի հագուստը կտրամադրի իմ ատելյեն":


     Նրա խոսքով` իր ժամանակի մեծ մասն այժմ աշխատանքին է նվիրում, իսկ Ամանորին ընդառաջ ատելյեում պատվերները շատացել են: Առնչվելով նորաձեւությանը` իր համար էլ հաճախ կարում է ամենաթրենդային զգեստները:
    
     Երգչուհին նշում է, որ կարուձեւ սովորել է դեռ դպրոցական տարիներին, այժմ փորձում է ավելի հմտանալ այս գործում."Չեմ խուսափում խանութներից պատրաստի հագուստ գնելուց, բայց սիրում եմ մեկ օրինակից կարված զգեստներ, որ իմանամ միայն ես ունեմ: Հետեւելով նորաձեւությանը` կարող եմ ասել` հիմա շատ ակտուալ են վանդակավոր ու գծավոր նախշերը, կաշվե իրերը, իսկ գույներից` կարմիրը, մուգ կապույտը, իհարկե, դասական դարձած սեւն ու սպիտակը":
     Անահիտ Սիմոնյանը հայտնել է, որ չի ցանկանում հրաժեշտ տալ բեմին եւ ժամանակ առ ժամանակ կներկայացնի նոր երգեր, որոնցից "Դու կյանքիցս առավել ես"-ի պրեմիերան օրերս էր."Հավանելով Մանե Հակոբյանի հեղինակած գործերն` այս անգամ նրան առաջարկեցի ինձ համար երգ գրել, իսկ գործիքավորումն արել է Հայկոն: Մինչեւ տարեվերջ նաեւ կաշխատեմ տեսահոլովակ նկարահանել, բայց արդեն մեկ այլ երգի հիման վրա":
    
     Խոսելով ընտանիքի մասին` երգչուհի-դիզայները ընդգծել է, որ աշխատանքն ու երեխայի խնամքը համատեղելը բարդ չէ."Փորձում եմ ամեն ինչ հասցնել, եթե ազատ ժամանակ եմ ունենում, ապա ընտանիքիս հետ եմ լինում: Արմանը մանկապարտեզ է հաճախում, մենք էլ ցերեկն աշխատանքի ենք լինում, իսկ երեկոյան երեխայի հետ ենք անցկացնում":
Источник: http://www.bravo.am/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
4640 | 0 | 0
Facebook