Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 11 Декабря, 2024 года

Статьи

Բաց նամակ՝ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին՝ Ջերմուկ քաղաքի մի երիտասարդ քաղաքացուհուց

Lily Yan
Автор:
Lily Yan
21:05, Вторник, 23 Октября, 2012 года
Բաց նամակ՝ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին՝ Ջերմուկ քաղաքի մի երիտասարդ քաղաքացուհուց

Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում մի շատ կարևոր և հրատապ հարցով՝ խնդրելով վերահսկել և

արդարացի լուծում տալ այս պահին իմ և ընտանիքիս միակ սեփականություն հանդիսացող Ջերմուկի

նախկին հանրախանութի սեփականության հարցով գործին:09.09.1997 թ.ին 19 աշխատող՝ այդ թվում և մայրս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման

վարչության թիվ 6809 առաջարկով գնել էր պետության սեփականություն հանդիսացող Ջերմուկ ք.Շահումյան 3 հասցեում գտնվող հանրախանութի շենքը: Սակայն 1999թ.-ին՝ առանց սեփականության

վկայականի (սեփականության գործընթացը դեռ չեր ավարտվել) հանրախանութի տնօրեն Հայրիկ Ստեփանյանը,

կեղծելով կոլեկտիվի անդամների ստորագրությունները, հանրախանութի շենքը գրավ է դրել բանկում՝ վերցնելով

վարկային գումար: Այդ պահին նա աշխատում էր նույն բանկում՝որպես վարկային բաժնի պետ:Այնուհետև, մտածված

կերպով չի մարել վարկը, որպեսզի շենքը հանվի աճուրդի և շատ «պատահական» կերպով իր համակուրսեցի Տիգրան Պետրոսյանը

գնի այն:10 տարի շարունակ դիմել ենք տարբեր դատական ատյանների, սակայն ոչ մի դրական արդյունք: Ս/թ նույն հարցով նորից

դատավարություն է գնում Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ մայրիկիս՝Վարդիթեր

Աբգարյանի անունով՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու մասին: Տեղի են ունեցել մի քանի նախնական

լսումներ, որոնցից առաջ Տիգրան Պետրոսյանն ու իր փաստաբանը բացահայտ կերպով հայտարարել են, որ միևնույնն է, իրենք 10.000 ԱՄՆ

դոլլարի չափով գումար կտան դատավորին և կշահեն դատը, եթե մենք դիմումը հետ չվերցնենք: Այս պահին գործը լսում է դատավոր

Հենրիկ Դարբինյանը: Փաստորեն այսքան են գնահատվում այժմյան դատավորների խիղճն ու տարատեսակ վճիռները:Իրենց այս արարքներով

այս անձիք հակասում են Ձեր՝ օրենքները վերահսկելու և անաչառ դատավորներ ունենալու խոստմանն ու պահանջին: Նրանք, իրենց ասածը հաստատել են, քանի որ այս վերջին նախնական քննարկման արդյունքում, դատավորն ընդունել է նրանց միջնորդությունը

և մինչև վճիռ կայացնելը հայցի ապահովումով կատարել է ամբողջ պահանջի բավարարում՝մայրիկիս վտարել տվյալ տարածքից, արգելել կատարել առևտրային գործունեություն տվյալ տարածքում՝չնայած.որ նա իրականացնում է այն արդեն տարիներ շարունակ,

բարեխիղճ կերպով վճարում է բոլոր հարկերն ու կոմունալ ծախսերը:Այժմ խանութը փակ է, քանի որ շղթայական կերպով իրար են հաջորդում անօրեն արարքները:

Ես, լինելով ՀՀ քաղաքացի, ցանկություն չունեմ ապրելու նման անօրեն, հղփացած և ամենաթող երկրում, որտեղ հանգիստ կարող են ապրել Հայրիկ Ստեփանյանի նման հանցագործներ, Տիգրան Պետրոսյանի նման օդից հայտնված սեփականատերեր և 10.000 ԱՄՆ դոլլարով ծախված դատավորներ:Նշեմ նաև, որ

Տիգրան Պետրոսյանի՝ շենքը գնելուց հետո, Հայրիկ Ստեփանյանը շարունակում է մնալ այդտեղ, իրականացնում է հյուրանոցային գործունեություն, չի ներկայանում դատերին և հանգիստ վայելում է իր եկամուտները:

Խնդրանքս է, որ որպես ՀՀ նախագահ, վերահսկեք այս գործընթացը՝ օրենքի ուժով պատժելով մեղավորներին, հսկելով դատավորի գործողությունները:

Դատական նիստը տեղի է ունենալու ս/թ հոկտեմբերի 25-ին:
    
     Հարգանքներով՝ Ջերմուկի քաղաքացուհի՝ Լիլիթ Ղարիբյան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
3578 | 14 | 0
Facebook