Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Թե ինչպես Սերժ Սարգսյանին արհամարհեց նույնիսկ նա, ում ջերմորեն շնորհավորել էր. ոչ Մոսկվայի քաղաքապետը, ոչ Վլադիմիր Պուտինը հարկ չեն համարել ներկա գտնվել եկեղեցու օծմանը

ARM
Пресс-секретарь:
ARM
21:53, Вторник, 17 Сентября, 2013 года

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում էր, որտեղ տեղի ունեցավ հայկական նոր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:

Մոսկվայի կենտրոնում կառուցված շքեղ այս համալիրի բացմանը պատրաստվել էին ինչպես հարկն է: Շքեղ և ճոխ էր ոչ միայն կառույցը, այլև բուն միջոցառումը: Սակայն այս ամենը զուտ արտաքին փայլն էր, որի առումով ջանք չէին խնայել կազմակերպիչները: Հյուրերի ցանկում ակնկալում էին, որ կլինեն ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնավորապես սպասում էին, որ միջոցառմանը ներկա կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի նորընտիր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ում, ի դեպ, ընտրվելուց հետո հարկ համարեց առաջիններից շնորհավորել նաև Սերժ Սարգսյանը: Սակայն նրանք այդպես էլ չբարեհաճեցին ժամանել և գոնե դիվանագիտական տարրական ժեստ ցուցաբերելով հարգել իրենց երկրում գտնվող հայ պաշտոնյաներին: Վերջին հաշվով հոգևոր համալիրում էր ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պատվիրակությունը՝ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ: Բայց ոչ... նրանք չեկան: Միջոցառմանը ներկա էին միայն Ռուսաստանի պետական և հասարակական մի քանի գործիչներ:

Բայց սա դեռ ամենը չէր: Նախքան միջոցառման մեկնարկը անվտանգության ներկայացուցիչների մի ամբողջ բանակ էր շրջափակել համալիրը՝ թույլ չտալով հավատացյալ մոսկվահայերին ներկա գտնվել պատարագին, ինչն ամենացավալի փաստն էր այնտեղ ապրող հայի համար: Շատերն ուղղակի խնդրում էին, որ իրենց թույլատրեն գոնե մի քանի րոպե կանգնել պատարագին:

Հարկ է նշել, որ անհասկանալի սկզբունքով էին կազմակերպիչները հյուրերի ցանկ «մշակել»: Որոշվել էր ընդամենը 750 հրավիրատոմս բաժին հանել ցանկալի էլիտայի համար միայն:

Թեև լիովին հնարավոր էր թույլատրել նաև այն բազմաթիվ հավատացյալ սփյուռքահայերի ներկայությունը, ովքեր անվտանգության աշխատակիցների պատնեշից այն կողմ էին ցանկանում տեսնել, թե ինչ է կատարվում համալիրի տարածքում: Հիշեցման կարգով շեշտենք, որ համալիրը 1, 32 հա տարածք է զբաղեցնում, եւ մարդիկ կարող էին ուղղակի բակում կանգնել:

Թերևս ցանկալի հյուրերի համար էլ նաև ճոխ հյուրասիրություն էր կազմակերպվել, որից դարձյալ մոսկվահայերը օգտվելու հնարավորություն չունեին: Սա նմանօրինակ միջոցառումների անտեսանելի կողմն է, այն ողջ թշվառությունը և քաղքենիությունը, որն ի ցույց է դնում հայ իշխանավոր «էլիտան»
     Թերևս տեղին կլինի համեմատությունը, թե ինչպես օրինակ հայաշատ Ստամբուլում, երբ տեղի են ունենում նման միջոցառումներ և հյուրասիրություն, հյուրերի պատվավոր շարքում են ծերանոցների, մանկատների շահառուները: Ռուսաստանի հայերի միությունը այս առումով ցանկալի է հաշվի առնի այս փորձը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5341 | 1 | 0
Facebook