Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Սպանել մորը...այն էլ ծեծելով???

ARM
Пресс-секретарь:
ARM
18:12, Воскресенье, 15 Сентября, 2013 года

արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նաիրի գյուղում (նախկին Հացիկ): Ժամը 04: 00-ին հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել մի կնոջ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության տարածած հաղորդագրությունից: Ըստ այդ նույն հաղորդագրության պարզվել է, որ կինը Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ Սարգսյանն է, որին նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել եւ վնասվածքը պատճառել է որդին` 1976թ. ծնված Վարդան Ստեփանյանը: Նույն օրը, ժամը 09.50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, որը կատարվել է անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Երեկ անդրադառնալով արտառոց դեպքին, Նաիրիի գյուղապետ Արթուր Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 37-ամյա Վարդան Ստեփանյանը հաճախ է ծեծել մորը` ալկոհոլի ազդեցության տակ: «Տղեն խմող էր ու անընդհատ ծեծում էր մորը, ինչքան էլ հարեւաններն ասում էին, որ նա դիմի ոստիկանություն, սակայն մայրը հրաժարվում էր, իսկ երբ քննիչները գալիս էին, պաշտպանում էր որդուն: Տղան, երբ չէր խմում, գյուղում խոտ էր բարձրացնում, հիմա գյուղացիներն ու ոստիկանները իրան են փնտրում», - հայտնեց գյուղապետը: Վերջինս հավելեց նաեւ, որ մորը ծեծի ենթարկած Վարդանը ծեծել է նաեւ իր կնոջը, որի պատճառով կինն ու երեխաները առանձին են ապրում:

Источник: Սպանել մորը ?
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
19159 | 43 | 0
Facebook