Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Հիմար օրենքներ

ARM
Пресс-секретарь:
ARM
18:11, Воскресенье, 15 Сентября, 2013 года
    

Աղմկահարույց օրենքից կհանվեն գենդեր և գենդերային հարաբերություններ բառերը

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով նախատեսվում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ:
    
     Նախարարը նշեց, որ վերջին շրջանում հասարակության տարբեր շերտեր քննարկում են օրենքում տեղ գտած գենդեր և գենդերային հարաբերություններ եզրույթները, հնչում են մեկնաբանություններ և մտահոգություններ: Որոշվել է լուծում տալ այս խնդրին, այն է` օրենքից հանել գենդեր և գենդերային հարաբերություններ անվանումները:
    
     Ա. Ասատրյանը նաև նշեց, որ ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիան, որը միտված է կանանց հավասար իրավունքների ապահովմանն ու խտրականության բացառմանը կանանց նկատմամբ գենդեր և գենդերային հարաբերություններ բառները չկան:
    
     Հարց է առաջանում, եթե կոնվենցիայում նման եզրույթներ չկային, ինչու՞ են ՀՀ օրենք մշակողները ներառել գենդեր և գենդերային հարաբերություններ անվանումները:

Источник: Աղմկահարույց
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4837 | 0 | 0
Facebook