Идет загрузка...
Сегодня:  Среда, 26 Июня, 2024 года

Статьи

Շախմատին շախմատով պատասխանեք ՀԱՅԵՐ..

Arman Arustamyan
Автор:
Arman Arustamyan
10:38, Пятница, 23 Августа, 2013 года
     Եկեք համախմբվենք !!!!
    
     "Չենք վճարելու 150 դրամ" ակցիայից հետո բոլորս համոզվեցինք, որ արդյունքի հասնելու համար պետք է համախմբվել, և փոքր հաղթանակից հետո շատ շատերը սկսեցին գերագնահատել իրենց ուժերը, այդ թվում և ես: Սկսեցինք մտածել, որ ահա սկիզբը դրված է, արդյունքի հասնելու ճանապարհը գտած է:
     Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին որ դա ընդամենը պատրանք է, իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան պատկերացնում էինք:
    
     Ինչու "Չենք վճարելու 150 դրամ" ակցիան հասավ արդյունքի՞:
     Քանի որ կար մեկ միտք, մեկ գաղափար, որի շուրջ համախմբվել էինք բոլորս, բոլորս մեկ մարդու պես քրտնաջան աշխատում էինք, որի հետևանքով հասանք մեր ուզածին: Իսկ հիմա իրավիճակն այլ է, մի քանի խնդրի շուրջ հավաքված են մի քանի խմբեր, և ամեն խումբ փորձում է լուծել այն խնդիրը, որի շուրջ հավաքված է: Ակամա հիշեցի մի միտք ՞разделяй и властвуй՞:
     Մի խումբ պայքարում է ուսման վարձավճարների թանկացման դեմ, մյուսը՝ վճարովի ավտոկայանատեղերի դեմ, մեկը՝ որոշ պաշտոնյաների աշխատանքից հեռացման համար, մեկ այլ խումբ՝ գենդերաին օրենքի դեմ:
     Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Հայաստանում շատ քչերն են պատրաստ դուրս գալ և պայքարել այս կամ այն խնդիրը լուծելու համար: Իսկ մի քանի խնդիրների դեպքում հավանականությունը, որ մի խնդրի շուրջ կհավաքվի շատ մարդ, շատ քիչ է, քանի որ պայքարողները արդեն իսկ բաժանված են և իրար չեն օգնում, ամեն մեկը տարված է իր խնդիրով: Հետևաբար, եթե մի խնդրի շուրջ շատ քիչ մարդ է հավաքված, այն չի լուծվի:
    
     Ըստ ինձ
     պետք է համախմբվել, ստեղծել մի խումբ, որը կզբաղվի բոլոր խնդիրների շուրջ հավաքված մարդկանց կոորդինացմամբ: Պետք է բոլորը հավաքվեն նույն վայրում, ես առաջարկում եմ Բաղրամյան 26-ը, եկեք այնտեղ նստացույց անենք, այնտեղ հավաքվենք, այնտեղ ֆլեշ-մոբեր անենք, այնտեղ ցույցեր կազմակերպենք: Այդ ժամանակ չենք լինի 100 կամ 200 հոգի, կլինենք արդեն 1000-2000, քանի որ բոլորս միասին ենք հավաքվելու, ոչ թե խումբ-խումբ: Եկեք ընտրենք մեկ գաղափար, որի շուրջ կհավաքվենք բոլորս, և ԻՄ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱև ՔՈ ՀԱՐՑԸ, այսինքն՝ ուսման վարձավճարների թանկացման դեմ պայքարողը, պետք է պայքարի նաև որոշ պաշտոնյաների աշխատանքից հեռացման դեմ, և հակառակը: Դա հնարավոր է անել միայն այն դեպքում, երբ բոլորս միասին լինենք, քանի որ դա է համախմբվածությունը: Կարող ենք բարձրացնել նաև գազի թանկացման հարցը, և, հավատացեք, ամեն նոր հարց բարձրացնելուց Բաղրամյան 26-ում հավաքված մարդկանց թիվը կաճի:
     Եկեք փորձենք շախմատ խաղալ, վերցնենք այն խնդիրը, որը ամենաակտուալն է, և այն զարգացնենք: Իմ կարծիքով հիմա ամենաշատը կհավաքվեն ուսման վարձավճարների թանկացման դեմ պայքարելու համար: Կարող ենք դրանից սկսել: Դա մեզ կտա այն, որ մարդիկ կհավաքվեն, կհավաքվեն ինչպես դպրոցականները, այնպես ել ուսանողները և իրենց ծնողները: Եթե լինենք համախմբված, մինչև սեպտեմբերի 5-ը կլուծենք այդ խնդիրը և միասին, այսինքն մի քանի 1000 հոգով կգնանք որոշ պաշտոնյաների աշխատանքից հեռացման համար ցույց անենք: Պետք է կառուցողական կերպով անել ամեն ինչ, պետք է ձևավորվի մի զանգված, որը անկախ խնդրից դուրս կգա և կպայքարի, որը կհանդիսանա շարժիչ ուժ և իր ետևից կտանի մնացածին, հակառակ դեպքում հաջողության չենք հասնի….
    
     Հ.Գ .. Բայց դա չի նշանակում, որ քաղաքապետարանի դիմաց նստացուցը պետք է դադարեցվի, հակարակը, այն պետք է կրի շարունակական բնույթ, սակայն այս գաղափարը իրականացնելու դեպքում այն կարելի է տեղափոխել Բաղրամյան 26, այդ դեպքում նստացույց անողների թիվը կաճի, քանի որ կլինենք բոլորով, կլինենք համախմբված........
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1728 | 0 | 0
Facebook