Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 17 Июня, 2024 года

Статьи

Մենք դեմ ենք ուսման վարձավճարների բարձրացմանը". Պաշտոնական էջ Facebook-ում

Arman Arustamyan
Автор:
Arman Arustamyan
14:34, Вторник, 30 Июля, 2013 года
     Facebook սոցիալական ցանցում բացվել է նոր էջ` "Մենք դեմ ենք ուսման վարձավճարների բարձրացմանը",
     որը նպատակ ունի համախմբել ուսանողներին` պայքարելու այս տարի ուսամն վարձավճարների անհիմն բարձացման դեմ:
     Հայտնում ենք որ այս էջը հանդիսանում է Ֆեյսբուքում մեր միակ պաշտոնական էջը, շուտով կհայտարարենք մեր անելիքները: Այս էջը ամեն օր կհրապարակի հաջորդ օրվա ժամանակացույցը, հավաքման վայրերը, ժամերը և կատարվելիք գործողությունները: Էջի և շարժման նախաձեռնողներն են «Չենք վճարելու 150 դրամ» ակցիաի կազմակերպիչները !!!
    
     Էջին այս պահին արդեն միացել է մոտ հազար մարդ:
    
     "Մենք դեմ ենք ուսման վարձավճարների բարձրացմանը" էջում մասնավորապես գրված է .
    
     "Վերջին իրադարձությունները կայծ էին: Կայծ, որից կարող է բոցավառվել հայ երիտասարդ ոգին: Ակամա սկսում ես զգալ, որ կարող ես ավելին, քան մտածում ես: Սկսում ես հասկանալ և գիտակցել, որ միասին ուժ ենք և կարող ենք ամեն ինչ: Այո, քամու ուղղությունը փոխվում է, և մենք դա զգացինք մեր մտքերում: Բայց իրականում կա մի պարզ իրողություն. սա հաղթանակ չէր: Մենք չստացանք նոր բան, մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրել ենք մինչ այժմ: Մենք չէժանացրեցինք երթուղայինի վճարը. մենք այն դարձրեցինք այնպես, ինչպես կար տարիներ շարունակ: Բայց սա սկիզբ դրեց հայ երիտասարդի նոր շնչին, նոր ուժին, նոր մտքին: Այո, մենք առաջին անգամ համախմբվեցինք հարցի շուրջ, ոչ թե` կուսակցության: Բայց այսքանով բավարարվելն ու կանգ առնելը սխալ է և անթույլատրելի: Սկիզբը դրված է. մենք գտել ենք հաջողության բանաձևը, և հիմա պետք է այն հնարավորինս օգտագործել հաջողությունը ամրապնդելու համար: Կոչ եմ անում յուրաքանչյուր հայ երիտասարդի. մենք միասին ուժեղ ենք, բոլորով միասին ենք ուժ ներկայացնում. խնդրում եմ, համախմբվե՛ք:
     Խնդրում եմ սա տարածել ձեր էջերում, չե որ միասին ենք մենք ուժեղ !!!!!!"
    
     https://www.facebook.com/permalink.php?story_fbid=169174159936307&id=168608339992889
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1952 | 0 | 0
Facebook