Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Աշխարհի ամենաթանկ համեմունքը

20:36, Пятница, 09 Августа, 2013 года

Վանիլը համարվում է աշխարհի ամենաթանկ համեմունքներից մեկը: Վանիլը մուգ- դարչնագույն ձողիկ է 10-20 սմ երկարությամբ: Այս ձողիկները երկարամյա լիանայի (պատկանում է օրխիդեայի ընտանիքին) պտուղներ են: Վանիլի հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է, բայց ներկայումս այն աճեցնում են ամբողջ արևադարձային աշխարհում՝ Հարավային Ամերիկայից և Աֆրիկայից, մինչև Ցեյլոն և Թաիթի: Նոր հավաքած պտուղները չեն բուրում: Տաք ջրով կամ գոլորշով մշակվելուց հետո ձողիկների մակերեսին կտեսնենք սպիտակ բյուրեղիկներ: Դա վանիլին է, որի բաղադրությունը վանիլի մեջ չի գերազանցում 3 %-ը: Վանիլի մեջ կան տարբեր օրգանական միացություններ, որոնք ստեղծում են յուրօրինակ բույրային համադրություն: Չնայած վանիլինի բույրը զրկված է բնական վանիլի բույրից, սակայն այնքան ուժեղ հոտ ունի, որ նրա մի գրամը փոխարինում է 50գր վանիլի ձողիկին: Սակայն այսօր շուկայում շատ դժվար է գտնել բնական վանիլին, կգտնենք կամ շաքարի փոշու հետ խառնած վանիլին, կամ արհեստական ճանապարհով պատրաստված: Ինչպես գիտենք վանիլինը օգտագործում են մի շարք ուտեստների բաղադրության մեջ՝ թխվածքներ, պահածոններ, օգտագործվում է նաև ալկոհոլային խմիչքների բաղադրության մեջ: Վանիլինը նաև օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ: Հայտնի վանիլային օծանելիք է Տոմ Ֆորդի տոբակո վանիլը, որը պատրաստված է չորացված մրգերից, վանիլից և ծխախոտի թանկարժեք տեսակներից: Վանիլինը շատ լավ համադրվում է նաև այլ քաղցր ուտեստների՝ օրինակ շոկոլադի հետ: Վանիլինը օգնում է հաղթահարելու շոկոլադային կախվածությունը և հետևաբար օգնում է նիհարելուն: Վանիլինի բույրը խթանում է ուրախության, հաճույքի հորմոնին ՝ սերատոնին հորմոնին: Վանիլը նաև ունի հանգստացնող ազդեցություն, վերացնում է զայրույթը, թուլացնում է լարվածությունը: Այն նպաստում է ստեղծագործական ընդունակությունների ի հայտ գալուն, ինչպես նաև կանանց մաշկը դարձնում է փափուկ և էլաստիկ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5666 | 0 | 0
Facebook