ՀՀԿ-ի հերթական «հանճարեղ կրուտիտը»` «ցուցակում լինելն ուրիշ է, պատգամավոր դառնալն` ուրիշ»
17:44, Суббота, 24 Марта, 2012 года
Нравится
2
Не нравится
0
5201 | 1 | 2 | 0
Ուզում ենք ևս մեկ անգամ նրանց հիշողությունը թարմացնել: Եվ այսպես`փետրվարի 8-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետՏիգրան Սարգսյանը հայտարարեց. «Հայտնի բիզնեսմեններ մեր ցուցակում այլևս չեն լինելու: Եվ այդ քաղաքական որոշումը հանրապետության նախագահը հստակ հայտնել է, և այդ սկզբունքը մենք իրականացնելու ենք»: Նշենք, որ դրանից առաջ ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ գործարարությունը պետք է տարանջատել քաղաքականությունից: Իսկ փետրվարի 24-ին mardik.am –ի թղթակցի հետ հարցազրույցում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ այն դիտարկմանը, թե վարչապետն էլ հայտարարեց` ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնի գործարարներ չեն լինելու, այսպես արձագանքեց. «Կարծում եմ` առհասարակ գործարարներ չեն լինելու համամասնական ցուցակում: Մարդիկ, ովքեր բիզնեսմեն են կամ բիզնեսի հետ կապ ունեն, կարծում եմ` ՀՀԿ-ի ցուցակում չեն լինի»: Ցուցակը հրապարակվեց և պարզվեց, որ այնտեղ, այնուամենայնիվ, գործարարներ կան` Արա Բաբլոյան, Հերմինե Նաղդալյան, Մանվել Բադեյան և այլք: Հիմա էլ պարզվում է, որ խոսքը ոչ թե ցուցակի մասին է եղել, այլ համամասնական ցուցակով պատգամավոր դառնալու: Պատասխանելով mardik.am-ի թղթակցի հարցին ՀՀԿ-ական ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց. «Որևիցե մեկը չի ասել, որ ցուցակում չեն լինի: Ասված է ՀՀԿ-ի համամասնական ցուցակով գործարարները պատգամավոր չեն դառնա, ցուցակում լինելն ուրիշ է, պատգամավոր դառնալն` ուրիշ»: Մեկ այլ ՀՀԿ-ական էլ` Գագիկ Մինասյանը, վստահեցրեց, որ ՀՀԿ-ն չի դրժել իր խոստումը` ցուցակում գործարարներ ընդգրկելով. «Ինչպես մենք ասել ենք, այնպես էլ կլինի` որևէ գործարար ՀՀԿ –ի նախընտրական ցուցակով պատգամավոր չի դառնա»: |
+15 °C |
+11 °C
+16 °C
|
Завтра +23 °C |