Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Կյանքի իմաստը

18:00, Пятница, 02 Августа, 2013 года
    
    

Հաճախ ենք հարց տալիս ինքներես մեզ. «Ո՞րն է կյանքի իմաստը»: Իրեն այսպիսի ճակատագրական հարց առաջադրողը պատասխան չի գտնում կամ էլ պատասխանը լինում է անհեթեթ: «Ամենքի համար միասնական իմաստ չկա, յուրաքանչյուրն իմաստավորում է կյանքը յուրովի»: Այս պատասխանն հավաստի է, բայց, էմպիրիկ և դաժան: Այսպիսի պատասխանն առավելագույնս անաչառ է, բայց ձևական է և անբովանդակ: Այն տալիս է ընտրության ազատություն: Կյանքի իմաստի հայտնաբերումը հենց իմաստի մեջ է, եթե մենք միայն կարողանանք հայտնաբերել, թե որտե՞ղից է սկիզբ առնում իմաստը: Նրա բնույթը երկակի է, մենք կամ փնտրում ենք իմաստ, կամ էլ իմաստ ենք դնում: Միևնույն ժամանակ իմաստավորումը ցույց է տալի, որ այն վերստին որոնման առարկա է դառնում: Սակայն իմաստը մի բան է, որը կապված է մտածողության, մտքի հետ: Եթե մենք իմաստավորում ենք այն ամենը, ինչը մարդու կողմից է ստեղծված, մեզ մնում է միայն իմաստավորել նաև մտադրույթի ոլորտածին բովանդակությունը, այսինքն` դուրս բերել այն, ինչ մենք ենք դրել նրա մեջ: Եվ այս դեպքում «ո՞րն է կյանքի իմաստը» հարցը կարող է նշանակել` «ինչ նշանակություն որ տալիս ենք կյանքին, այն էլ կյանքի իմաստն է»: Հաճախ, ասում ենք, որ հենց երջանկությունն է կյանքի իմաստը: Բայց երջանկությունը կյանքի բարիքներից օգտվելու սեփական բաժնի գիտակցումն է: Այն կամ բացառում է իմացության իմաստը, կամ դարձնում է կյանքի բարիքներ ձեռք բերելու միջոց, քանզի երջանկությունը նաև հաջողության նրբերանգ ունի: Սակայն երջանկությունը մի այլ տեսանկյունից առնչվում է նաև ճանաչողությանը, այսինքն` գոյությանը: Քանզի ճանաչելու համար նախ հարկավոր է գոյություն ունենալ: Ճանաչողությունը ինքնանպատակ է, և կյանքի իմաստը` հենց իմաստավորումն է: Ճանաչողության հիմնական արգելապատնեշի` երջանկության ձգտումն ամենևին պատահական չէ: Աշխարհը մեր առջև բացվում է իր գոյությամբ և մենք տեսնում ենք ոչ թե գաղտնիքը, այլ ակնհայտը և դա ընդունում ենք որպես նպատակ: Բոլորս էլ ընդունում ենք ուրախությունը, հարմարավետությունը, լիությունը և գոյության լիությունն էլ հենց երջանկությունն է: Երջանկությունը մեզ կապում է երկրին ու հողին, և դա իսկ արդեն բարիք է:

չկա, յուրաքանչյուրն իմաստավորում է կյանքը յուրովի»: Այս պատասխանն հավաստի է, բայց, էմպիրիկ և դաժան: Այսպիսի պատասխանն առավելագույնս անաչառ է, բայց ձևական է և անբովանդակ: Այն տալիս է ընտրության ազատություն: Կյանքի իմաստի հայտնաբերումը հենց իմաստի մեջ է, եթե մենք միայն կարողանանք հայտնաբերել, թե որտե՞ղից է սկիզբ առնում իմաստը: Նրա բնույթը երկակի է, մենք կամ փնտրում ենք իմաստ, կամ էլ իմաստ ենք դնում: Միևնույն ժամանակ իմաստավորումը ցույց է տալի, որ այն վերստին որոնման առարկա է դառնում: Սակայն իմաստը մի բան է, որը կապված է մտածողության, մտքի հետ: Եթե մենք իմաստավորում ենք այն ամենը, ինչը մարդու կողմից է ստեղծված, մեզ մնում է միայն իմաստավորել նաև մտադրույթի ոլորտածին բովանդակությունը, այսինքն` դուրս բերել այն, ինչ մենք ենք դրել նրա մեջ: Եվ այս դեպքում «ո՞րն է կյանքի իմաստը» հարցը կարող է նշանակել` «ինչ նշանակություն որ տալիս ենք կյանքին, այն էլ կյանքի իմաստն է»: Հաճախ, ասում ենք, որ հենց երջանկությունն է կյանքի իմաստը: Բայց երջանկությունը կյանքի բարիքներից օգտվելու սեփական բաժնի գիտակցումն է: Այն կամ բացառում է իմացության իմաստը, կամ դարձնում է կյանքի բարիքներ ձեռք բերելու միջոց, քանզի երջանկությունը նաև հաջողության նրբերանգ ունի: Սակայն երջանկությունը մի այլ տեսանկյունից առնչվում է նաև ճանաչողությանը, այսինքն` գոյությանը: Քանզի ճանաչելու համար նախ հարկավոր է գոյություն ունենալ: Ճանաչողությունը ինքնանպատակ է, և կյանքի իմաստը` հենց իմաստավորումն է: Ճանաչողության հիմնական արգելապատնեշի` երջանկության ձգտումն ամենևին պատահական չէ: Աշխարհը մեր առջև բացվում է իր գոյությամբ և մենք տեսնում ենք ոչ թե գաղտնիքը, այլ ակնհայտը և դա ընդունում ենք որպես նպատակ: Բոլորս էլ ընդունում ենք ուրախությունը, հարմարավետությունը, լիությունը և գոյության լիությունն էլ հենց երջանկությունն է: Երջանկությունը մեզ կապում է երկրին ու հողին, և դա իսկ արդեն բարիք է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7499 | 1 | 0
Facebook