Հաղթողների թվում են հայաստանցի դպրոցականներ
Արդեն երկրորդ տարին է, ինչ Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ՝ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունն ու Շոթա Ռուսթավելու անվան գիտական ֆոնդը համատեղ անց են կացնում պատանի գյուտարարների «Լեոնարդո դա Վինչի» միջազգային մրցույթը, որի նպատակն է խրախուսել գյուտարարական ունակություններով օժտված երեխաներին եւ նպաստել նրանց գործնական հմտություն-կարողությունների զարգացմանը: »»»