Идет загрузка...
Сегодня:  Среда, 16 Октября, 2024 года

Статьи

Վիրահայ համայնքի ներկայացուցիչ. մենք սովորում են հայերենը եւ հայոց պատմությունը

12:41, Вторник, 23 Октября, 2012 года
Վիրահայ համայնքի ներկայացուցիչ. մենք սովորում են հայերենը եւ հայոց պատմությունը
     Երեկ Armenia Delux Complex-ում տեղի ունեցավ Hay Party Tbilisi-Yerevan խորագրով համերգային ծրագիր՝ նվիրված հայ վրացական բարեկամությանը եւ մշակութային կապերի ամրապնդմանը: Միջոցառման կազմակերպիչ Արման Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկոն անցկացնելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ օգոստոսին «Երիտասարդության կամք» ռազմահայրենասիրկան հ/կ-ի կազմում երիտասարդները համերգներով հանդես եկան Վրաստանում. «Հայկական եւ վրացական երգերի, պարերի, ասմունքի եւ այլ մշակութային միջոցառումներով ցանկանում ենք ամրապնդել վրացահայ համայնքի հետ շփումը: Առաջիկայում Թբիլիսիում նույնպես կկայանա նմանատիպ տոնական երեկո»: Վրացահայ համայնքի ներկայացուցիչ Լարիսա Հարությունյանը հայտնեց, որ օգոստոսին վիրահայերը հավաքվել են Թբիլիսիի նորաբաց լճի հարեւանությամբ եւ համերգային երեկո կազմակերպել. «Չնայած այն հանգամանքին, որ անձեւ էր տեղում, ոչ մեկը չհեռացավ: Դրանից հետո որոշեցինք միջոցառում կազմակերպել նաեւ Երեւանում: Կարծում եմ՝ Հայաստանի եւ Վրաստանի հայ երիտասարդներն ունեն միմյանց հետ շփվելու պատրաստակամություն: Վրաստանի հայ համայնքը լավ վիճակում է. մեր սրբազանը հոգ է տանում բոլորի մասին եւ նպաստում համայնքի ամրապնդմանը: Երիտասարդները եկեղեցասեր են եւ յուրաքանչյուր կիրակի հավաքվում են սուրբ Էջմիածին եկեղեցում, սովորում հայերեն եւ հայոց պատմություն: Այդ կերպ մենք ստանում են այն, ինչը հանգամանքների բերումով չենք ունեցել. համայնքի մեծամասնությունը չգիտի հայերեն խոսել եւ գրել»: »»»
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5929 | 0 | 0
Facebook