Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Պարզվել է ակտիվիստներին հայհոյող հաբռգած անձնավորության ինքնությունը

Mega News
Пресс-секретарь:
Mega News
12:19, Воскресенье, 21 Июля, 2013 года
     Այսօր համացանցում տեսահոլովակ տարածվեց, որտեղ մի քաղաքացի խոչընդոտում էր ակտիվիստների գործողությունները՝ անձնական վիրավորանքներ հասցնելով: Ի դեպ, նա մեքենան կայանել էր չթույլատրված հատվածում:
     Քիչ առաջ հաջողվեց պարզել նրա ինքնությունը: Պարզվում է բորբոքված ու հղփացած անձնավորությունը նույն ինքը Երևանի քաղապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանն է, ում համար նման հաբռգած վիճակը 2011 թվականից ապրելակերպ է: Ինչո՞ւ 2011-ից, որովհետև նախկին վարորդ Միսակը, ով ասում են սերտ կապերի մեջ է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, հենց այդ տարում է նշանակվել տնօրեն: Միսակի գլխավորած ընկերությունը կարգավորում է քաղաքի ողջ տրանսպորտը, անցկացնում է մրցույթներ ու երթուղայիններից գումարներ հավաքագրում: Իսկ ինչո՞ւ է ընկեր Միսակն այդքան ջղայնացած պաշտպանում գծատերերի շահերը ու թույլ չի տալիս ակտիվիստներին, որ գազելների վրա թռուցիկներ փակցնեն, պատճառ ըպարզ է, նա քաղաքի ամենախոշոր գծատերերից մեկն է:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8200 | 15 | 0
Facebook