Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

«Պետրոս Ղազարյանն իրավունք չուներ իմ հորը հանցագործ անվանել». Հրաչյա Հարությունյանի դուստր

ONE LIFE
Автор:
ONE LIFE
16:13, Среда, 17 Июля, 2013 года

«Պետրոս Ղազարյանի գրառումը վիրավորոանք է՝ ուղված, ոչ միայն ինձ, այլ նաև՝ իմ հորը, նա դա անելու իրավունք չուներ և իմ հոր՝ հանցագործ լինելը դեռ պարզված չէ», - TESADASHT.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված Հրաչյա Հարությունյանի դուստր՝ Լիլիթ Հարությունյանը՝ անդրադառնալով հեռուստամեկնաբան Պետորս Ղազարյանի երեկվա ֆեյսբուքյան գրառմանը՝ «Այս հանցագործին խալաթով չէ ուզում է տռուսիկ մայկայով ցույց տան, իմ ազգային արժանապատվությունը դրանից բացարձակ չի խոցվում»:

Լիլիթն իր հորը համարում է հերոս: «Ես իմ հորը համարում եմ հերոս այդ դժվարին իրավիճակում կողնորոշվելու և ինչպես երևում ԶԼՄ-ներում տարածած տեսանյութերում, նա փորձել է մեքենան տանել ուրիշ կողմ և մինչև վերջ մնացել է մեքենայի մեջ, գիտակցելով որ հնարավոր է՝ ինքը զոհվի: Դա հաշվի առնելով՝ խնդրւմ եմ չմեղադրել իմ հորը», - Լիլիթն այս մասին ասաց այսօրվա ասուլիսին:

Նա անդրադարձավ նաև այն տեղեկություններին, ըստ որոնց՝ իր եղբայրը զոհվել է բանակում ծառայելիս: «Իմ եղբայրը բանակում չի զոհվել, նա հարված է ձեռք բերել գլխի շրջանում, բայց մենք ենթադրում ենք որ նա ծեծի է ենթարկվել և դա էլ նպաստել իր հիվանդության տարածմանը, որը դարձավ մահվան պատճառ», - ասաց Լիլիթ Հարությունյանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
6275 | 1 | 0
Facebook