Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Սիլվա Հակոբյան."Շուտով ինձ հարսի զգեստով կտեսնեք"

ONE LIFE
Автор:
ONE LIFE
19:37, Воскресенье, 11 Августа, 2013 года
     Շուտով ինձ հարսի զգեստով կտեսնեք", -BRAVO.am-ին ասել է Սիլվա Հակոբյանն ու, բացելով փակագծերը, նշել, որ այն կրելու է իր նոր տեսահոլովակի նկարահանումներին:) ."Երգը կոչվում է "Նորահարսիկ": Երաժշտության եւ խոսքերի հեղինակը քույրս է` Մանեն, իսկ գործիքավորումը կատարել է եղբայրս` Էդգարը":
     Երգչուհին այս ամառ չի հասցրել լիարժեք հանգիստ վայելել, այս օրերին գործնական հարցերով Մոսկվայում է, իսկ Հայաստան կվերադառնա վաղը."Այնտեղի հայերի համար մենահամերգով հանդես գալու մտադրություն կա, սակայն դեռեւս ոչինչ հստակ չէ":
    

Ի դեպ, Սիլվան նախորդ ամիս ելույթ է ունեցել հայրենի Վայք քաղաքում."Մենահամերգս հուլիսի 29-ին էր` "Արեւիկ" մարզադաշտում: Այն բարեգործական էր: Դրական ու բուռն բազմաթիվ արձագանքներ եղան"Սիլվա Հակոբյանի փոխանցմամբ` սեպտեմբերին կվերսկսի համերգային շրջագայությունները."Հավանաբար, կհասցնեմ մինչեւ տարեվերջ նաեւ եւս մեկ տեսահոլովակ ներկայացնել":

Մեր հարցին, թե "Նորահարսիկ" տեսահոլովակից դուրս երբ կտեսնենք իրեն հարսանեկան զգեստով, երգչուհին պատասխանել է."Չգիտեմ, դա կլինի Աստծո կամոք":

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8203 | 0 | 0
Facebook