Լավ աղջիկները շատ են, սակայն մեծ պահանջարկ վայելում են վատ աղջիկները: Իսկ ի՞նչ կասեք խելացի աղջիկների մասին… Տեսնենք-տեսնենք…
Լավ աղջիկները հավատում են տղամարդկանց, վատերը չեն հավատում, իսկ խելացիները չեն հավատում ոչ մեկին:
Լավ աղջիկները սպասում են սպիտակ ձիով ասպետի, վատերը` սև Մերսեդեսով միլիոնատիրոջ, խելացիները գիտեն, որ երկուսն էլ հորինված կերպարներ են:
Լավ աղջիկները դառնում են հոգատար կանայք, վատերը` խելահեղ սիրուհիներ, խելացիները` հավատարիմ ընկերուհիներ:
Լավ աղջիկները քնում են գիշերազգեստով, վատերը` մերկ, խելացիները` ըստ իրավիճակի:
Լավ աղջիկները հագնվում են կոկիկ, վատերը` վուլգար, խելացիները` արագ:
Լավ աղջիկները հավատում են մաքուր սիրուն, վատերը` հաճախակի հանդիպող սիրուն, խելացիները` որակյալ սիրուն:
Լավ աղջիկները հավատարիմ են ամուսնուն, վատերը` սիրեկանին, խելացիները` երկուսին էլ:
Լավ աղջիկները փնտրում են իրենց էրոգեն գոտիները, վատերը գիտեն դրանք, խելացիները համարում են, որ չէրոգեն գոտի գոյություն չունի:
Լավ աղջիկներն աշխատանք ունեն, վատերը` հովանավոր, խելացիներն ունեն սեփական բիզնես:
Լավ աղջիկները սիրում են բոլոր երեխաներին, վատերը` միայն չափահասներին, խելացիները սիրում են իրենց սեփական երեխաներին:
Լավ աղջիկները արևայրուք են ընդունում լողազգեստով, վատերը` թոփլես, խելացիները` ստվերում:
Լավ աղջիկները զրկվում են կուսությունից ամուսնական առաջին գիշերը, վատերը` առաջին հարմար առիթի դեպքում, խելացիները` մի քանի անգամ:
Լավ աղջիկները տխրելիս արտասվում են, վատերը երգում են, խելացիները գնում են գնումների:
Լավ աղջիկները կարդում են հեքիաթներ, վատերը` Կամասուտրա, խելացիները` բժշկական գրականություն:
Լավ աղջիկները բարդույթավորվում են կրծքի փոքր չափսից, վատերը պլաստիկ վիրահատություններ են անում, խելացիները հպարտանում են նրանով, ինչ ունեն:
Լավ աղջիկները վերաբերվում են սեքսին որպես պարտականություն, վատերը` որպես զվարճանք, խելացիները` որպես կյանքի մի մաս: