Այսօր իր անհամություններով աչքի ընկնող operativ.am լրատվական կայքում այս հղման տակ՝
http://operativ.am/?p=25984 հանդիպեցի մի հիմարություն և չստացված հումոր, որը ներկայացված է վերևի նկարում: Ուրեմն մեր՝ նկարը սարքող անգրագետ բարեկամին և այն տարածող ոչ պակաս անգրագետ լրագրողին ու խմբագրին ցանկանում եմ տեղեկացնել, որ հայերի քթի մեծության պատճառը ոչ թե օդի անվճար լինելն է, այլ այն.
Որ հայերն ապրում են լեռնային գոտում, իսկ լեռնային գոտում օդը սառն է` (որը հայտնի է յուրաքանչյուր տարրական կրթություն ստացած մարդու) հետևաբար քթի մեծության բնական պատճառն այն է, որ այդ օդը նախքան թոքերին հասնելը պետք է տաքանա: Կխնդրեի, որ այսպիսի բաներ տարածողներն իրենց՝ նեղ ընտանեկան օրինակները չտարածեն ամբողջ ազգիս վրա...