Եթե չկտրենք մեր մազերը 11 տարի, ապա հետաքրքիր է, ի՞նչ տեսք կունենանք:
44-ամյա չինուհի Չեն Յինգուանը այդպես է արել:
Մեր մազերի երկարությունը կգերազանցի 2 մետրը: Իսկ եթե լինենք Չենի նման ցածրահասակ (158 սմ), ապա ստիպված կլինենք մեր մազերը սանրելու համար կանգնել որևէ աթոռի վրա:
Նա իր մազերը լվանում է 4 օրը մեկ: Լվանում է գարեջրով ՝ փայլ հաղորդելու համար: Մոտ մեկ ժամ լողանում է, մոտ կես ժամ չորացնում մազերը:
Շատ են դժվարությունները երկար մազերի հետ, բայց Չենը հաղթահարում է դրանք:
Նրան արդեն առաջարկել են վաճառել մազերը, ամենախոշոր առաջարկը եղել է մոտ 3200$:
Իսկ դուք կցանկանաի՞ք ունենալ այսպիսի մազեր...:)