Լոնդոնի Մադամ Թյուսոյի թանգարանն ուրախացրել է Ադելի երկրպագուներին: Տեղի վարպետները ներկայացրել են օսկարակիր երգչուհու մոմե արձանը:
Հետաքրքիր է, որ արձանի ստեղծողները դրա վրա չեն արել Ադելի նոր դաջվածքը: Վերջերս, երգչուհին Paradise (Դրախտ) անվամբ դաջվածք է արել ափի մեջ:
Ադելի «հարևանները» Մայքլ Ջեքսոնի, Լեդի Գագայի, Էմի Ուայնհաուսի և այլ հայտնիների մոմե կրկնօրինակներն են: Բրիտանացի երգչուհու երկրպագուները պահանջում էին թանգարանի տնօրինությունից կանգնեցնել նրա արձանը և այժմ ուղղակի հիացած են այդ նորությունից, բայց երգչուհին ինքը որևէ կերպ չի արձագանքել կատարվածին, քանի որ զբաղված է նոր ալբոմի ձայնագրմամբ և որդու՝ Անջելոյի դաստիարակությամբ: