Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Եթե ես հայ (ՔՅԱՐԹՈՒ) տղա լինեի

NarBlog.Ru
Автор:
NarBlog.Ru
13:26, Понедельник, 24 Июня, 2013 года
Եթե ես հայ (ՔՅԱՐԹՈՒ) տղա լինեի
    
Եթե ես հայ (ՔՅԱՐԹՈՒ) տղա լինեի, գործից որ գայի տուն, շորերս կհանեի ու կքցեի անկողնու վրա, որ մամաս կամ կինս հավաքեին, հետո տնով մեկ կգոռայի` ինչ կա ուտելու ու կմնտեի խոհանոց, կբացեի բոլոր հնարավոր ամանների կափարիչները ու կասեի…. աաա էլի ես տանը բան չկա ուտելու, ինձ համար կարտոֆիլ ժարիտ արեք, հետո հաց որ ուտեի, սեղանը այ տենց թափած կթողեի, կգնայի լողանալու ու լոգարանից կգոռայի` մամ ես բեր մամ են բեր, հետո դուրս կգայի, կգնայի դիվանի վրա կպառեկի ու կգոռայի կնիիիիիիիիիիիիիկ արի պուլտը տուր, հետո որ տանը երեխեն մի ծպտուն հաներ, կասեի աաա էս լակոտի ձայնը կտրցրեք, լուրեր եմ նայում:

    
Հետո շաբաթ կիրակի ենքաաաաաաաաան կքնեի, որ ես էլ կհոգնեի, մեկ էլ, որ կինս ասեր կթողես գնամ մամայի տուն, գոռոցս կդնեի ու կասեի` հերիք չի մորդ տուն գնաս: Մի օր կինս որ ասեր "կյանքս արի գնանք ման գալու", կասեի ենքան հոգնած եմ, հավես չկա: Մեկել այդ պահին ընկերներս կզանգեին ու կհրավիրեին ման գալու, ես կասեի լավ, ես հելա ու չէի էլ ասի` ուր ու ում հետ եմ գնում ու երբ ուզեի, տուն կգայի, մեկա որ սիրուհի ունենայի էլ, ոչ մեկ չէր մեղադրի, քանի որ ես տղամարդ եմ, կուզեմ ման կգամ: Հետո կգան Նոր տարվա օրերը, ես ամբողջ օրը հեռուստացույց կնայեի, ու եթե հանկարծ ինձ մի թեթև բան խնդրեին, կասեի, ես հանգստանում եմ: Ամառն էլ, որ գնայինք ընտանիքով հանգստանալու, կնոջս չէի թողի լողազգեստ հագնի: Իսկ եթե մի տեղ գնալուց լինեինք, կինս նոր բան հագներ, այնքան կասեի, լավ չի, կարճա, երկարա, կլացացնեի, հարամ կանեի, բայց դե կգնայինք, ու հյուր տեղը կասեի, ինչ ես սրան նրան նայում, ափսեիդ մեջ նայի, ու չէի պար իրա հետ, քանի որ ես ծանր տղա եմ: Մարտի 8-ին կնոջս ստանդարտ ծաղիկ ու օծանելիք կառնեի, իսկ մեր ամուսնութայն օրը կմոռանայի: Որ առաջնեկս աղջիկ լիներ, կտխրեի, բայց հետո մեկա ավելի շատ կսիրեի, բայց տխրելուց նենց կտխրեի, որ հղի կինս լացեր: Եթե կինս ուզենար odnoklassniki կայքում գրանցվեր, չէի թողի, կամ էլ կարողա թողեի, բայց իմ անվան հետ: Ու նկարները կնայեի, տեսնեմ, ինչ նկարներա դնում: Մեկել որ առավոտները տնից դուրս գալուց լինեի, կգոռայի ես խի չեք կոշիկներս մաքրել…. Հետո, որ կինս ուզենար աշխատեր, չէի թողի, կասեի քո տեղը խոհանոցում է: Ու չէի թողնի նաև ընկերուհիների հետ շփվի, թե չէ ինչ ասես կիմանար: Ու որ մամայիս մի բան ասեր, կասեի շատ չես լեզվիդ տալի ԱԽՉԻ, եսա քեզ կուղարկեմ ՄՈՐԴ տուն:
     Նմանտիպ նյութեր՝ http://www.narblog.ru/2013/06/blog-post_3779.html
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
15126 | 2 | 0
Facebook