Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Նամակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակին

Sedul Jor
Автор:
Sedul Jor
16:34, Среда, 19 Сентября, 2012 года
Նամակ ԵԱՀԿ երևանյան գրասենյակին
     Նոր ուսումնական տարվա սկիզբն ազդարարող զանգերի ղողանջը նոր էր մարել, և դեռ չէինք հասցրել իրար հետ կիսել ամառային հանգստի տպավորությունները, երբ լսեցինք դաժան հայասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի կառավարության որոշման մասին:
     Լուրը վրդովեց ողջ հայ ժողովրդին:
     Այն արդարացիորեն շարժեց նաև Արարատ քաղաքի հ.4 հիմնական դպրոցի ողջ մանկավարժական համակազմի, ինչպես նաև աշակերտության զայրույթը:
     Սեպտեմբերի 5-ին ուսուցիչները և աշակերտները դուրս էին եկել դպրոցամերձ հրապարակ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հունգարիայի կառավարության դեմ:
     Ելույթ ունեցող աշակերտներն ու մանկավարժները ցավով նշում էին, որ կատարված անարդարությանը, ցավոք, անտարբերությամբ է նայում Եվրոպան:
     21-րդ լուսավորյալ դարում շարունակում են խրախուսվել էթնիկ պատկանելության հողի վրա կանխամտածված ոճրագործությունները:
     Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից, Եվրամիությունից և Հունգարիայի կառավարությունից իրենց գնահատականը տալ կատարվածին:
     Ոճրագործ մարդասպանը պետք է կրի օրենքով սամանված պատիժը:
     Դպրոցի առջև կազմակերպված բողոքի միտինգը կլիներ անիմաստ, եթե աշակերտների ձայնը չհասցնեինք ավելի բարձր ատյաններ: Ոստի մեկնեցինք Երևան՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակ: Այստեղ մեզ շատ լավ ընդունեցին, զրուցեցին աշակերտների և ուսուցիչների հետ: Մենք նրանց հանձնեցինք մեր բողոքի նամակը՝ հասցեագրված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ պարոն Կասպրչիկին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4737 | 0 | 0
Facebook