Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Ճարահատի նամակը ՀՀ Նախագահին

11:30, Среда, 19 Сентября, 2012 года
Ճարահատի նամակը ՀՀ Նախագահին

Պարոն նախագահ, աշխարհին պարտք եմ 1 500 000 դրամ: Վերջին տասնամյակում «արտաքին» պարտքս աճում է աստղաբաշխական թվերով: Ես վճարունակ չեմ, չեմ աշխատում, քսան տարի է ինչ առողջությունս թույլ չի տալիս, մեջքի խնդիրներ, գլխացավեր և այլն, բայց թոշակառու չեմ: Նպաստառու եմ, իսկ մեկ այլ կերպ ասած, ստանում եմ աղքատության նպաստ և դա էլ հասնում է իմ ընտանիքին, որովհետև իմ ընտանիքը բազմազավակ է: Թվում է թե պարտքս մի մեծ գումար չէ, բայց ես հաճախ մտածում կապրոնե պարանի մասին:

Պարոն նախագահ, ես չեմ հավատում ձեր կարգախոսներին և ընհանրապես կորցրել եմ հավատքս այս կյանքի նկատմամբ, չեմ հավատում արդարադատությանը, տնտեսական աճին, խաղաղությանը և Ձեր ամպագոռգոռ կարգախոսներին և այլն, սակայն, զավեշտալին գիտեք որն է, այն որ իմ պարտքատուները հավատում են, որ ես իրենց պարտքը կվճարեմ ու պատրաստ են նորից ինձ օգնելու ու պարտք տալու: Եթե ես, արդեն չունեմ հավատք այս երկրի ապագայի նկատմամբ, ապա նշանակում է, որ չեմ հավատում, որ կգտնեմ մի աշխատանք, որով կվաստակեմ այնքան, որ բոլոր պարտքերս կփակեմ:

Հիմա, ես չեմ հասկանում, նրանք ինձ են հավատում թ՞ե Ձեզ:

Եթե պարզեցի, որ նրանք Ձեզ են հավատում, ուրեմն իմ պարտքերը Ձեր վրա կգրեմ, իսկ եթե պարզվեց, որ հավատում են ինձ, ուրեմն հաջորդ ՀՀ նախագահը ես եմ դառնալու:

Հիասթափությամբ՝ ՀՀ քաղաքացի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3631 | 3 | 0
Facebook