Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Fastex-ը միացել է Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023 գագաթնաժողովին

Tech News
Автор:
Tech News
12:11, Пятница, 02 Июня, 2023 года
Fastex-ը միացել է Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023 գագաթնաժողովին

Երևան, Հայաստան- Fastex-ը միացել է Orion Summit 2023 գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ աշխարհի ֆինանսական կենտրոն համարվող Նյու Յորք քաղաքում:

Fastex-ը էկոհամակարգ է, որում միավորված են Fastex Verse, Fastex Exchange, Fastex Pay, ftNFT մարկետփլեյս և Fastex Chain (Bahamut) ընկերությունները։ Fastex-ն առաջարկում է առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ: Էկոհամակարգը ստեղծել է մրցունակ հարթակ բիզնեսի և կրիպտո համայնքի համար, որտեղ Web3 լուծումները հասանելի են բոլորին: Առաջնորդվելով նորարարական գաղափարներով և լուծումներով՝ Fastex-ը ստեղծել է աշխարհում առաջին NFT թվային-ֆիզիկական (ֆիջիթալ) խանութ-սրահները ԱՄԷ-ում, ինչպես նաև կազմակերպել մեծամասշտաբ միջոցառումներ՝ NFT տոմսերով։ Էկոհամակարգի կարևորագույն ձեռքբերում է սեփական բլոկչեյնի՝ Բահամուտի ստեղծումը, որը նպատակ ունի ապահովելու ավելի կայուն և հուսալի միջավայր թվային արժույթների աշխարհում։

Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը հանդես կգա շնորհանդեսով՝ «Fastex-ը Web3-ում և ֆինտեխում» թեմայով: Աբրահամյանը գործադիր կառավարման մեծ փորձ ունի Հայաստանի կենտրոնական բանկում և առևտրային բանկերի հետ համատեղ ստեղծված ենթակառուցվածքներում: Նրա փորձը ներառում է թվային փոխակերպման կառավարումը, բիզնեսի անընդհատության պլանավորումը վճարային համակարգերում, կիբերանվտանգության, ներքին աուդիտի, Ֆինթեխ և այլ ոլորտներում:

Fastex-ի գլխավոր իրավական տնօրեն Վարդան Խաչատրյանը կմիանա «Ինչպես են այլընտրանքային ներդրումները նպաստում ստարտափ էկոհամակարգի աճի արագացմանը և երկրի տնտեսական աճին» պանելային քննարկմանը: Խաչատրյանը ելույթ կունենա նաև «Ի՞նչ է կատարվում բլոկչեյն և կրիպտոշուկայում» պանելային քննարկմանը՝ ներկայացնելով էկոհամակարգի նորարարական լուծումները: Վարդան Խաչատրյանը տեխնոլոգիական աշխարհի նշանավոր ներկայացուցիչներից է, ավելի քան 10 տարվա փորձ ունի առաջատար իրավաբանական և տեխնոլոգիական ընկերություններում: Նրա իրավաբանական կրթությունը սկիզբ է առնում Բերքլիից և Նյու Յորքից:

Գագաթնաժողովի մասնակիցներին կներկայացվի նաև Fastex-ի հաջողությունն ու նորարարության վրա ազդեցությունը, ինչպես նաև Fastex Chain-ը, որը EVM մեխանիզմի հիմքով աշխատող հանրային բլոկչեյն է` նախատեսված ՏՏ, ֆինանսների և մատակարարման շղթայի կառավարման համար:

Fastex-ը Orion Summit 2023-ի Պլատինում գործընկերն է: Fastex-ը մշտապես սատարում է հեռանկարային տեխնոլոգիական նախաձեռնություններն ու միջոցառումները։ Orion Summit 2023-ը ևս բացառություն չէ։

Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովին հանդես կգա 40-ից ավելի հեղինակավոր բանախոս՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական եւ այլ ընկերություններից:

Orion Summit 2023-ը կտեւի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը եւ այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների եւ ներդրումների մասին:

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Источник: Orion WI PR Department
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
710 | 0 | 0
Facebook