Идет загрузка...
Сегодня:  Суббота, 29 Июня, 2024 года

Статьи

Հանրապետական հիվանդանոց կամ ինչ է մտացում առողջապահության նախարարությունը.

Arman Arustamyan
Автор:
Arman Arustamyan
12:14, Среда, 05 Июня, 2013 года
Հանրապետական հիվանդանոց կամ ինչ է մտացում առողջապահության նախարարությունը.
     Ես պահանջում եմ, որ բժշկական համալսարանի պետական քննությունների ցանկում լինի "նորմալ բնավորության" քննությունը:
     Հիասթափված ու զզված եմ Հանրապետական հիվանդանոցի բժիշկների մեծ մասից: Կոպիտ է հնչում, գիտեմ, բայց ամեն սանիտարկա իրեն գլխավոր բժիշկ է զգում: Ալարում են կաբինետի տեղ ասեն, մեկը մյուսի վրա է գցում: Վաղուց չէի եկել, կարծում էի նման անմակարդակ ու ժամանակակից բժշկությանը ոչ հարիր սպասարկում էլ չկա, բայց ոնց ժողովուրդն է ասում. "իշտահիդ քացախ":
     Ուրեմն, հիվանդանոց գնալիս պետք է նախորոք սովորել, թե ինչպես են թոքերը նկարում կամ ռենտգեն անում, այսինքն, ինչպես կանգնեք, ինչ դիրքով, ոնց, որ հանկարծ բժիշկը չներվայնանա: Թե չէ ինքը պարտավոր չի քեզ դրա մասին մանրամասն բացատրել:
     Երևի ավելորդ է ասել գումար ուզելու մասին. "սովորաբար պատասխանը 4 օրից ենք ասում, բաաաաայց կարող ես և վաղը իմանալ":
     Բժշկական ուսանողներին ուղղակի խնդրում եմ. լավ սովորեք, ակամա մարդասպան մի դարձեք, մի կորցրեք ձեր մարդկային որակները (եթե ունեցել եք) միայն այն պատճառով, որ ձեզ անուն-հայրանունով են դիմում:
     Ու բժիշկներ ջան, հիշեք. հարգանքի և շնորհակալության արժանի է միայն այն բժիշկը, ով ինքն է հարգում իր հիվանդին: Կոպտելուց առաջ պատկերացրեք հիվանդի տեղում ձեր հարազատին, կամ էլ, գոնե հաշվի առեք, որ ոչ բոլորն են անլեզու ու ամաչկոտ, ու հարկն եկած տեղը կպատասխանեն անհարկի կոպտությանը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3844 | 0 | 0
Facebook