Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

200-ական ԱՄՆ դոլար կրթաթոշակ ՀՊՃՀ մի խումբ ուսանողներին

00:38, Воскресенье, 02 Июня, 2013 года
200-ական ԱՄՆ դոլար կրթաթոշակ ՀՊՃՀ մի խումբ ուսանողներին
     Չխախտելով 17 տարվա բարի ավանդույթը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) լավ բարեկամ "Վարդանանց ասպետներ" կազմակերպությունը 200 ԱՄՆ դոլարի չափով կրթաթոշակներ հատկացրեց ՀՊՃՀ 12 ուսանողների:
     ՀՊՃՀ այցելած "Վարդանանց ասպետներ" կազմակերպության ավագ սպարապետ Ն. Աթինիզյանն անձամբ ուսանողներին հանձնեց կրթաթոշակները:
     Ողջունելով ուսանողներին և դեկաններին` Ն. Աթինիզյանը նշեց, որ մեծագույն հաճույք է Երևանում գտնվելը և կրթաթոշակների հանձնման արարողությանը մասնակցելը: Նա ուսանողներին կոչ արեց սփյուռքի հայության հետ համատեղ գործակցել և հայանպաստ ծրագրեր իրականացնել:
     ՀՊՃՀ կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Ս. Աղբալյանը Ն. Աթինիզյանին փոխանցեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի շնորհակալական նամակը, որտեղ մասնավորապես նշված է. "Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) շնորհակալություն է հայտնում Ձեզ և Ձեր կազմակերպության բոլոր աշխատակիցներին, այդ թվում պարոն Վ. Սեդրակյանին և տիկին Սիրանուշ Հովհաննիսյանին, որոնց միջոցով համալսարանի 12 ուսանողներ ստացան հերթական կրթաթոշակը, յուրաքանչյուրը 200 ամերիկյան դոլլարի չափով": Իրենց հերթին կրթաթոշակ ստացած բոլոր ուսանողներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին ավագ սպարապետին` խոստանալով կրթաթոշակն օգտագործել ի նպաստ մասնագիտության մեջ հմտանալու:
     Նախորդ տարիներին կրթաթոշակները հանձնվել են տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողների` հաշվի առնելով տվյալ պահի գերակայությունները: Պրոռեկտոր Սուրեն Աղբալյանի տեղեկացմամբ` կրթաթոշակակիր ուսանողներն ընտրվել են հաշվի առնելով ուսման մեջ առաջադիմությունը, սոցիալական վիճակը և կարգապահությունը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4752 | 0 | 0
Facebook