Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Հեղինակավոր առողջապահական հաստատություն

serine
Автор:
serine
11:29, Суббота, 15 Сентября, 2012 года
Հեղինակավոր առողջապահական հաստատություն
     Երեկ անցնում էի Մարգարյան հիվանդանոցի մոտակայքով և ականատես եղա մի երևույթի, որն ինձ ապշեցրեց:
     Մարգարյան հիվանդանոցի տանիքին տեղակայված էր հսկայական ալեհավաք:Չգիտեմ, թե որ կազմակերպությանն էր պատկանում, բայց ինձ համար դա էական չէ:Խնդիրն այն է, որ մարդիկ գնում են այնտեղ առողջությունը վերականգնելու, մեզ համար առողջ փոքրիկներ լույս աշխարհ բերելու նպատակով, այլ ոչ թե ճառագայթվելու և իրենց առողջությունը փչացնելու:Ալեհավաքի առկայությունը նման հաստատության տանիքին դուրս է ցանկացած տրամաբանությունից:
     Չեմ հասկանում, թե ինչպես է հիվանդանոցի տնօրինությունը տվել իր համաձայնությունը:Միգուցե նրանք հանդիսանում են շահագրգիռ կողմերից մեկը:
     Հույս ունեմ մեր իշխանությունները կարձագանքեն այս խնդրին և կպաշտպանեն մեր փոքրիկներին կյանքի առաջին իսկ օրվանից առողջությանը վնաս հասցվելու վտանգից:
     Հ.գ: Սա վերաբերվում է նաև բնակելի շենքերի տանիքներին:Կարծում եմ, որ մեր ժողովուրդը չպետք է իր մաշկի վրա զգա տեղեկատվական տեխնոլոգիաների «զարգացման տեմպերը»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3355 | 0 | 0
Facebook