Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 30 Июня, 2024 года

Статьи

Երկու միջոցառում՝ «Զեյթուն մշակութային կենտրոնում»

15:37, Пятница, 31 Мая, 2024 года
Երկու միջոցառում՝ «Զեյթուն մշակութային կենտրոնում»
     Մայիսի 30-ին «Զեյթուն մշակութային կենտրոնում» տեղի ունեցավ երկու միջոցառում։
     Առաջին միջոցառումը նվիրված էր նկարչության խմբակի երկու սաների՝ Լուսի Թահհանի և Մարի Բասենցյանի անհատական ցուցահանդեսներին։ Ցուցահանդեսի ընթացքում սաները պատմեցին իրենց աշխատանքների ստեղծման պատմությունը, որից հետո այցելուները իրենց կարծիքները գրեցին պաստառների վրա։ Խրախուսական պարգևներ հանձնվեցին նկարչական խմբակի որոշ սաներին։
     Ցուցահանդեսին ներկա էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Սամվել Ադամյանը և Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի տնօրինությունը։
     Երկրորդ միջոցառումը նվիրված էր «Ակապելլա» երգի խմբակի սաներին, որոնք մենահամերգով ելույթ ունեցան՝ ներկայացնելով 70-90-ականների հայտնի ռետրո հիթերը՝ Abba, Queen, Celine Dion, Boniey M, Modern Talking, Michael Jackson և այլն։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
312 | 0 | 0
Facebook