Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (3)

18:17, Среда, 13 Марта, 2024 года
Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (3)

«…քաղաքացիական բնակչության համար համակենտրոնացման ճամբարները դրանք զուտ բոլշևիկյան գյուտարարություն են»:

Բացի համակարգված պատանդառությունից, բոլշևիկյան ղեկավարները 1918 թվականի ամռանը գործադրել են նաև մեկ այլ ռեպրեսիվ գործիք, որը Ռուսաստանում ծնունդ է առել Առաջին աշխարհամարտի տարիներին: Այդ գործիքը համակենտրոնացման ճամբարներն են եղել: 1918 թվականի օգոստոսի 9-ին Լենինը հեռագրել է Պենզայի նահանգային գործկոմին. «Անհրաժեշտ է իրականացնել զանգվածային անխնահ տեռոր կուլակների, տերտերների և սպիտակգվարդիականների դեմ. կասկածելիներին փակել քաղաքից դուրս գտնվող համակենտորոնացման ճամբարում»: Դրանից մի քանի օր առաջ Ձերժինսկին ու Տրոցկին նույն կերպ հրամայել են պատանդներին փակել «համակենտրոնացաման ճամբարներում»: Այդ ճամբարներում մարդկանց մեկուսացնելը չի պահանջել ոչ մի դատական պրոցես և արագ իրականացվել է որպես պետական միջոցառում կասկածելիների դեմ: Ռազմագերիների համակենտրոնացման ճամբարներ եղել են ոչ միայն Ռուսաստանում, այլև պատերազմող բոլոր երկրներում, բայց քաղաքացիական բնակչության համար համակենտրոնացման ճամբարները դրանք զուտ բոլշևիկյան գյուտարարություն են: Կանխարգելիչ կալանավորման ենթակա «կասկածելիների» մեջ առաջին տեղում են եղել ընդդիմադիր կուսակցությունների դեռևս ազատության մեջ գտնվող նշանավոր քաղաքական գործիչները: Օգոստոսի 15-ին Լենինն ու Ձերժինսկին թույլատրել են ձերբակալել մենշևիկյան կուսակցության առաջնորդներ Մարտովին, Դանին, Պոտրեսովին, Գոլդմանին և այլ կուսակցությունների աչքի ընկնող գործիչներին: Բոլշևիկների համար այլևս գոյություն չի ունեցել բաժանարար գիծ տարբեր կատեգորիայի մարդկանց միջև, եթե նրանք քաղաքացիական պատերազմում իրենց դեմ են եղել: «Քաղաքացիական պատերազմը գրված օրենքներ չի ճանաչում, - 1918 թվականի օգոստոս 23-ին «Իզվեստիա» թերթում գրել է Ձերժինսկու գլխավոր օգնական Մ. Լացիսը: - Կապիտալիստական պատերազմներն ունեն իրենց գրված օրենքները, բայց քաղաքացիական պատերազմի օրենքները յուրահատուկ են: Պետք է ոչ միայն ջախջախել գործող թշնամական ուժերին, այլև ցույց տալ, որ ով սուր բարձրացնի գոյություն ունեցող դասակարգային կառույցի դեմ, սրից էլ կընկնի: Այսպիսի կանոններով է գործել բուժուազիան քաղաքացիական պատերազմներում, որոնք նա մղել է պրոլետարիատի դեմ: Մենք դեռևս անբավարար ենք յուրացրել այդ կանոնները: Նրանք մեզ սպանում են հարյուրներով ու հազարներով: Մենք նրանց մահապատժի ենք ենթարկում մեկ առ մեկ՝ հանձնաժողովների և դատարանների առջև երկարատև դատավարություններից հետո: Քաղաքացիական պատերազմում թշնամիների նկատմամբ դատարանը տեղ չունի: Սա մահացու գոտեմարտ է: Եթե չսպանես դու, կսպանեն քեզ: Եվ եթե դու չես ուզում սպանված լինել, սպանի՛ր ինքդ»:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
460 | 0 | 0
Facebook