Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 04 Декабря, 2024 года

Статьи

Մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի մասնակիցների գրանցումը

Tech News
Автор:
Tech News
11:11, Вторник, 28 Февраля, 2023 года
Մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի մասնակիցների գրանցումը

Երևան, Հայաստան, - Orion Worldwide Innovations-ը ներկայացրել է Orion Summit 2023 գագաթնաժողովի պաշտոնական կայքը, որտեղ պարբերաբար կհամալրվի միջոցառման օրակարգի, գործընկերների, բանախոսների մասին տեղեկատվությունը: Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ Նյու Յորքում, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:

Միաժամանակ, արդեն բաց և կայքում հասանելի են Orion Summit 2023-ի գրանցումները՝ հայտը լրացնելու միջոցով:

«Քանի որ Նյու Յորքում մեծ միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները ժամանակ են պահանջում, մենք այս տարի ավելի վաղ ենք հայտարարում գրանցումների մասին, որպեսզի մասնակիցները նույնպես ժամանակ ունենան պատրաստվելու, մեր ընկերությունն էլ իր հերթին կարողանա օգնել հրավերների և մուտքի թույլտվության հարցում: Ուրախ եմ նաև հայտնել, որ մինչև մարտի 15-ը գրանցվողների համար հայտարարված է Early Bird-վաղ շրջանի գրանցումը» , - նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը:

Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին:

Նախորդ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ Orion Summit 2022-ը տեղի է ունեցել Երևանում, հունիսի 22-ին։ Այս տարվա գագաթնաժողովը նախորդի նպատակների՝ ներդրումային բանկինգի, ստարտափ էկոհամակարգի զարգացման և «Թվային Ջուղա Ցանցի» իրագործման ճանապարհի շարունակությունն է:

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։
Источник: PR Team at Orion WI
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
883 | 0 | 0
Facebook