Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Խոշոր վթար Մարտունիում. Երկու մարդ զոհվել է

Vazgen
Автор:
Vazgen
09:41, Пятница, 07 Сентября, 2012 года
Խոշոր վթար Մարտունիում. Երկու մարդ զոհվել է

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 36 շենքի մոտակայքում` «Մուշ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի 33 ՏՕ 926 պետհամարանիշով (վարորդ Շիրակ Արշակյան ծնվ.1978թ.), «ՎԱԶ-21010» մակնիշի 16 ՏՕ 580 պետհամարանիշով (վարորդ Վարդան Վարդանյան ծնվ.1964թ.) եւ «Աուդի» մակնիշի 05 տլ 033 պետհամարանիշով (վարորդ Տիգրան Զիրոյան ծնվ.1984թ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Վ. Վարդանյանը, «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 1993թ. ծնված Դավիթ Գեւորգյանը, 1987թ. ծնված Արմեն Ասլանյանը, 1993թ. ծնված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Վարդան Կիրակոսյանը, Շ.Արշակյանը եւ Վ. Վարդանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց:

Տ. Զիրոյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Ժամը 18.49-ին հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` 1954թ. ծնված Մանվել Մուրադյանի դին: Բժիշկները Դ.Գեւորգյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա.Ասլանյանինը` միջին ծանրության, Շ.Արշակյանինը եւ Վ.Կիրակոսյանինը` բավարար:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4368 | 0 | 0
Facebook