Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Ինչ իրավիճակ է Գյումրիում

Vazgen
Автор:
Vazgen
11:28, Воскресенье, 09 Сентября, 2012 года
Ինչ իրավիճակ է Գյումրիում

10:52

Նիկոլ Մարգարյանից. հենց հիմա 34/10 ընտրատեղամասում (Գյումրի համայնքի թիվ 40 դպրոցի շենք /Ֆ. Վերֆելի 4/) թեկնածուներից մեկի մունետիկները շրջում են տնե տուն ու առաջարկում իրենց մեքենայով ընտրատեղամաս տանել, եթե իհարկե դեռ չունեն նախընտրած թեկնածու:

10:45

Գյումրիում Շիրակացի փողոցում նախկին 10 հարկանու մոտ նկատվել է ՊԱԶ մակնիշի 45 644 պետհամարանիշով ավտոբուս, որից ընտրակաշառք են բաժանել: Ընտրությունների վերահսկման քաղաքացիական խմբերից մեկը հետապնդել է այդ ավտոբուսը եւ Բուլվարային թաղամասի մոտ հաջողացրել է մտնել ավտոբուս, ավտոբուսի մեջ գտել են Գյումրու Ավագանու անդամության թեկնածու Մերուժան Գաբոյանի բուկլետները եւ ընտրողների ցուցակներ, ինչն առգրավել են, ավտոբուսավոր ժողովուրդը փախել է: Լուսանկարները կներկայացվեն ավելի ուշ:

10:20

34/34. Գյումրու Երկաթգծի քոլեջի տեղամասում ընտրողներից մեկը չի կամեցել, որ իր անձնագրում կնիք դրվի, վստահված անձինք չեն թույլ տվել, որ առանց դրոշմելու քվեաթերթիկներ տրամադրեն վերջինիս, ինչից հետո ընտրողը համաձայնել է իր անձնագրում դրոշմակնիք դնելուն, քվեարկել եւ հեռացել է: Այդ տեղամասի մոտ Ավագանու անդամության թեկնածուներից մեկի հայրը ուղղում է ընտրողներին իր որդու օգտին:

10:00

Սեպտեմբերի 9-ի առավոտնից Գյումրիում մոտ մեկ տասնյակ ՃՈ ավտոմեքենաներ եւ ոստիկանական այլ մեքենաներ սրընթաց երթեւեկում են այսուայն կողմ: տարբեր տեղեկությունների համաձայն այս մեքենաների առաքելությունը գազելներով ընտրողներին տեղափոխողների գործը խափանելն է:

Ահազանգ է ստացվել տեղամասերից այն մասին, որ անձնագրերում դրվող դրոշմակնիքների թանաքը ցնդում է, իսկ ԿԸՀ-ից հանձնարարել են սովորական թանաքով սկսել կնքել անձնագրերը:

34/74 ընտրատեղամասից (12 մանկապարտեզ, Լազոյի փողոց) ահազագներ կան, որ տեղամասի առաջ՝ 50 մետրից ավելի մոտ տարածքում խմբված ջահելությունը բոլոր մտնողներին կոչ է անում քվեարկել Ավագանու անդամության թեկնածուներից 18 համարի օգտին: Մի քանի վստահված անձինք առայժմ բանավոր բողոքով դիմել են հանձնաաժողովի նախագահին:

«Ասպարեզ» ակումբ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4644 | 0 | 0
Facebook