Ծանր իրավիճակը կարող է ծնել երջանկություն: Բանն այն է, որ մարդը, գտնվելով վտանգավոր իրավիճակում, մտածում է անվտանգության մասին, իսկ երբ նա իր ամբողջ ուժը ներդնում է, որպեսզի ձեռք բերի հանգստություն, ապա դրսևորվում է լրջամտություն և ողջախոհություն: Հենց դա էլ կծնի երջանկություն: Իսկ երջանկությունը դժբախտություն կծնի այն պատճառով, որ մարդն ապրելով հանգիստ կյանքով, կթաթախվի ագահության և ծուլության մեջ: Հենց դա էլ կծնի դժբախտություն: Բազմաթիվ դժվարությունները կկատարելագործեն մարդու կամքը: Դժվարությունների բացակայությունը ավերում է մարդկային որակները: Ձեռքբերումը կամ օգուտը հետևում է կորուստի վերջնագծին և հակառակը՝ կորուստը հետևում է օգուտին: Դրա համար էլ, չի կարելի միշտ հույս ունենալ, որ հաջողությանը կհետևի հաջողություն: Եթե գտնվելով բարեհաջող իրավիճակում չդադարես մտածել վտանգի ու դժբախտության մասին, ապա հնարավորություն կունենաս պահպանել երջանկությունդ: Եթե տեսնելով օգուտդ, հաշվի առնես հավանական կորուստը, ապա հնարավորություն կունենաս ձեռք բերել հաջողություն: Գտնվելով անվտանգության մեջ, չի կարելի մոռանալ վտանգի մասին: Կարգ ու կանոնի ժամանակ չի կարելի մոռանալ քաոսի մասին:
Աղբյուր՝
Ձեռքբերում և կորուստ` ԱրմԷկո.am Համահայկական ուսանողական հարթակ` Ուսում.am