Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Մայիսի 9

Meline
Автор:
Meline
23:36, Четверг, 09 Мая, 2013 года
Մայիսի 9

Կրկին մայիսի 9, կրկին միջոցառումներ, կրկին տոնական տրամադրություն: Այդ ամենի միասնությունը կարելի էր տեսնել այսօր՝ Սիրահարների և Մանկական այգիներում: Կազմակերպիչները և մասնակիցները դեռ վաղ առավոտյան այգիները զարդարելու աշխատանքներ էին տանում: Վատ եղանակը չէր խանգարում նրանց. տրամադրությունը բարձր էր, ակնկալիքները՝ մեծ:

Ժամը 13.00-ին արդեն ամեն բան կարգին էր և պատրաստ. անցորդներին երիտասարդները տալիս էին «Գեորգևյան ժապավեններ» (բացատրում նրանց իմաստը և մեկնաբանություն տալիս գունային համադրությանը, այն է՝ նարնջագույնը դեղինի և արյան միասնությունն է, որը նշանակել է ազատություն, սևն էլ՝ վառոդը), հայ ազատամարտիկների նկարներով բուկլետներ, որտեղ գրված էր նաև նրանց մասին տեղեկություններ, փոքրիկներին բաժանվեցին փուչիկներ: Միջոցառման ամբողջ ընթացքում հնչում էին հայ և ռուս ազատագրական երգեր, որոնք ավելի գեղեցիկ և հայրենասիրական մթնոլորտ էին ստեղծում: Անցորդները ուրախ էին և իրենց հիացմունքն էին արտահայտում միջոցառման վերաբերյալ: Եղան նաև մարդիկ, ովքեր հուզվեցին իրենց հայրիկի կամ պապիկի նկարը տեսնելով ֆոտոցուցահանդեսում. շատ հուզիչ էր….

Այդ միջոցառումը շարունակվեց մինչև 19.00-ը, իսկ դրանից հետո եղավ համերգ Մանկական զբոսայգում, որին մասնակցում էին մի շարք երգիչ-երգչուհիներ՝ իրենց հայրենասիրական երգերով: Վերջում եղավ նաև հրավառություն:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5286 | 0 | 0
Facebook