Հրեական անեկդոտներ
Մտավորական հրեան դիմում է հոգեբուժական հիվանադանոց, որպեսզի իրեն բուժեն, որովհետև մշատապես վախով է համակված, թե աքաղաղն իր հետույքը կտցահարում է: Գլխավոր բժիշն ընդառաջում է նրա խնդրանքին և հանձնարարում է այդ մարդուն հետազոտել: Անցնում է մեկ շաբաթ, ապա՝ երկու, և բուժող բժիշկը, տեսնելով որ բուժառուն լիովին առողջ ու շատ բանական անձնավորություն է, որոշում նրան դուրս գրել: Հրաժեշտի պահին բուժող բժիշկը համենայն դեպս հարցնում է բուժառուին. -Հիմա դուք հասկացա՞ք, որ աքաղաղը ձեր հետույքը չի կտցելու: -Ես հասկացա, բայց չգիտեմ՝ աքաղաղն արդյո՞ք հասկացավ: *** Մոսկվայի Կարմիր հրապարակում անհայտ մոլորակից եկած թռչող ափսե է վայրէջք կատարում: Դրանից դուրս է գալիս մի աժդահա երիտասարդ՝ հագին տիեզերագնացի համազգեստ և սկսում է շուրջբոլորը նայել: Նրան է մոտենում մի կարճահասակ հրեա և հարցնում է. -Ասացե՛ք, խնդրեմ, ձեզ մոտ բոլո՞րն են այդպես աժդահա: -Բոլո՛րը: -Իսկ բոլո՞րն ունեն քոնի նման շողշողուն հագուստ: -Բոլո՛րը: -Եվ բոլորի կրծքին էլ վեցթևանի ա՞ստղ կա: -Ո՛չ, միա՛յն հրեաների կրծքին: *** Կարմիր գլխարկը հարցնում է Գորշ գայլին. -Գա՛յլ, ա՛յ գայլ, ականջներդ ինչո՞ւ են այդքան մեծ: Գայլը պատասխանում է. -Որպեսզի քեզ լա՛վ լսեմ, թոռնուհի՛ս: -Իսկ ինչո՞ւ են աչքերդ այդքան մեծ: -Որպեսզի քեզ լա՛վ տեսնեմ, թոռնուհի՛ս: -Իսկ ինչո՜ւ է քիթդ այդքան մեծ: -Որովհետև ես հրեա եմ, - ասում է Գորշ գայլը և դառնորեն հեկեկում: *** -Ինչքա՞ն պետք է վճարեմ, - հարցնում է բուժառուն բժշկին: -Հիսուն դոլար, - պատասխանում է բժիշկը: -Այդքան գումարի մասին խոսք անգամ լինել չի կարող, - արձագանքում է բուժառուն: -Այդ դեպքում քսան դոլար վճարեք: -Ո՛չ, - ասում է բուժառուն: -Այդ դեպքում՝ տասը դոլար: -Ո՛չ, - լինում է պատասխանը: -Իսկ ինչքա՞ն կարող եք վճարել: -Նույնիսկ մեկ ցենտ չեմ կարող: -Այդ դեպքում ինչո՞ւ գրանցվեցիք՝ իմանալով հանդերձ, որ իմ ծառայությունը թանկ արժե: -Առողջությանս համար ո՛չ մի բանի չեն ափսոսա, - ասում է բուժառուն: *** -Բժի՛շկ, ես կապրե՞մ: -Իսկ ի՞նչ է, առանց դրա ոչ մի կերպ հնարավո՞ր չէ: *** -Հայի՛մ, գիտե՞ս, ես հիվանդացել եմ: -Գնա՛ իմ ծանոթ բժշկի մոտ, նա յուրաքանչյուր հաջորդ այցի համար կրկնակի պակաս գումար է վերցնում: Հրեան գնում է հիշյալ բժշկի մոտ ու ասում. -Բարև՛ ձեզ, ահա՛ ես նորից ձեզ մոտ եմ եկել: *** Ի՞նչ են անում մարդիկ, երբ բժիշկները նրանց ասում են, թե ապրելու համար ընդամենը երկու շաբաթ է մնացել. ամերիկացիները փակում են իրենց բիզնեսը, ֆրանսիացիներն առանց ընդմիջման սեր անելով են օրերն անցկացնում, ռուսներն անդադար ու ամեն ինչ խմում են, իսկ հրեաները մեկ ուրիշ բժշկի մոտ են գնում: *** -Սառա՛, որքա՞ն է քաշդ: -Ակնոցով՝ 120 կիլոգրամ: Իսկ առանց ակնոցի՞: -Առանց ակնոցի կշեռքի ցուցիչը չեմ տեսնում: *** Մայթին նստած են երկու ընչազուրկ: Նրանցից մեկի կրծքին կախված է «Իվան» անունով տախտակ, իսկ մյուսի կրծքին՝ «Աբրամ» անունով տախտակ: Մարդիկ անցնում են, Իվանին մեկ ռուբլի են տալիս, իսկ Աբրամին՝ ոչինչ, Իվանին՝ երեք ռուբլիանոց, իսկ Աբրամին՝ երեք կոպեկ: Մեկ էլ Աբրամին մի ծերունի է մոտենում ու ասում. -Լավ կլինի, որ դու էլ «Իվան» ներկայանաս, գուցե այդ դեպքում փող տան: Երբ ծերունին հեռանում է, Աբրամն Իվանին ասում է. -Լսեցի՞ր, Մոշա՛, ծերուկը մեզ փող աշխատել է սովորեցնում: *** Հրեան իր մտերիմ հրեային հարցնում է. -Լսի՛ր, Ռաբինովիչն ինձանից պարտք է խնդրում, բայց չգիտեմ՝ արժե՞ տալ: -Անպայմա՛ն տուր: -Ինչո՞ւ «անպայման»: -Որովհետև եթե դու չտաս, նա ինձանից է ուզելու: *** Երիտասարդ հրեան դիմում է միլիոնատեր Բրոդսկուն: -Պարո՛ն Բրոդսկի, ես ձեզ մի առաջարկ ունեմ, որի արդյունքում մեզանից յուրաքանչյուրը 300 հազար կշահի: -300 հազա՞ր: Կարգի՛ն գումար է: Իսկ ի՞նչ ես առաջարկում: -Լսել եմ, թե դուք ձեր աղջկան 600 հազար օժիտ եք տալիս: Ուրեմն տեղեկացնեմ ձեզ, որ ես համաձայն եմ նրա հետ ամուսնանալ 300 հազարի դիմաց: |