Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հրեական անեկդոտներ

23:28, perşembe, 06 ekim, 2022
Հրեական անեկդոտներ

Մտավորական հրեան դիմում է հոգեբուժական հիվանադանոց, որպեսզի իրեն բուժեն, որովհետև մշատապես վախով է համակված, թե աքաղաղն իր հետույքը կտցահարում է: Գլխավոր բժիշն ընդառաջում է նրա խնդրանքին և հանձնարարում է այդ մարդուն հետազոտել: Անցնում է մեկ շաբաթ, ապա՝ երկու, և բուժող բժիշկը, տեսնելով որ բուժառուն լիովին առողջ ու շատ բանական անձնավորություն է, որոշում նրան դուրս գրել: Հրաժեշտի պահին բուժող բժիշկը համենայն դեպս հարցնում է բուժառուին.

-Հիմա դուք հասկացա՞ք, որ աքաղաղը ձեր հետույքը չի կտցելու:

-Ես հասկացա, բայց չգիտեմ՝ աքաղաղն արդյո՞ք հասկացավ:

***

Մոսկվայի Կարմիր հրապարակում անհայտ մոլորակից եկած թռչող ափսե է վայրէջք կատարում: Դրանից դուրս է գալիս մի աժդահա երիտասարդ՝ հագին տիեզերագնացի համազգեստ և սկսում է շուրջբոլորը նայել: Նրան է մոտենում մի կարճահասակ հրեա և հարցնում է.

-Ասացե՛ք, խնդրեմ, ձեզ մոտ բոլո՞րն են այդպես աժդահա:

-Բոլո՛րը:

-Իսկ բոլո՞րն ունեն քոնի նման շողշողուն հագուստ:

-Բոլո՛րը:

-Եվ բոլորի կրծքին էլ վեցթևանի ա՞ստղ կա:

-Ո՛չ, միա՛յն հրեաների կրծքին:

***

Կարմիր գլխարկը հարցնում է Գորշ գայլին.

-Գա՛յլ, ա՛յ գայլ, ականջներդ ինչո՞ւ են այդքան մեծ:

Գայլը պատասխանում է.

-Որպեսզի քեզ լա՛վ լսեմ, թոռնուհի՛ս:

-Իսկ ինչո՞ւ են աչքերդ այդքան մեծ:

-Որպեսզի քեզ լա՛վ տեսնեմ, թոռնուհի՛ս:

-Իսկ ինչո՜ւ է քիթդ այդքան մեծ:

-Որովհետև ես հրեա եմ, - ասում է Գորշ գայլը և դառնորեն հեկեկում:

***

-Ինչքա՞ն պետք է վճարեմ, - հարցնում է բուժառուն բժշկին:

-Հիսուն դոլար, - պատասխանում է բժիշկը:

-Այդքան գումարի մասին խոսք անգամ լինել չի կարող, - արձագանքում է բուժառուն:

-Այդ դեպքում քսան դոլար վճարեք:

-Ո՛չ, - ասում է բուժառուն:

-Այդ դեպքում՝ տասը դոլար:

-Ո՛չ, - լինում է պատասխանը:

-Իսկ ինչքա՞ն կարող եք վճարել:

-Նույնիսկ մեկ ցենտ չեմ կարող:

-Այդ դեպքում ինչո՞ւ գրանցվեցիք՝ իմանալով հանդերձ, որ իմ ծառայությունը թանկ արժե:

-Առողջությանս համար ո՛չ մի բանի չեն ափսոսա, - ասում է բուժառուն:

***

-Բժի՛շկ, ես կապրե՞մ:

-Իսկ ի՞նչ է, առանց դրա ոչ մի կերպ հնարավո՞ր չէ:

***

-Հայի՛մ, գիտե՞ս, ես հիվանդացել եմ:

-Գնա՛ իմ ծանոթ բժշկի մոտ, նա յուրաքանչյուր հաջորդ այցի համար կրկնակի պակաս գումար է վերցնում:

Հրեան գնում է հիշյալ բժշկի մոտ ու ասում.

-Բարև՛ ձեզ, ահա՛ ես նորից ձեզ մոտ եմ եկել:

***

Ի՞նչ են անում մարդիկ, երբ բժիշկները նրանց ասում են, թե ապրելու համար ընդամենը երկու շաբաթ է մնացել. ամերիկացիները փակում են իրենց բիզնեսը, ֆրանսիացիներն առանց ընդմիջման սեր անելով են օրերն անցկացնում, ռուսներն անդադար ու ամեն ինչ խմում են, իսկ հրեաները մեկ ուրիշ բժշկի մոտ են գնում:

***

-Սառա՛, որքա՞ն է քաշդ:

-Ակնոցով՝ 120 կիլոգրամ:

Իսկ առանց ակնոցի՞:

-Առանց ակնոցի կշեռքի ցուցիչը չեմ տեսնում:

***

Մայթին նստած են երկու ընչազուրկ: Նրանցից մեկի կրծքին կախված է «Իվան» անունով տախտակ, իսկ մյուսի կրծքին՝ «Աբրամ» անունով տախտակ: Մարդիկ անցնում են, Իվանին մեկ ռուբլի են տալիս, իսկ Աբրամին՝ ոչինչ, Իվանին՝ երեք ռուբլիանոց, իսկ Աբրամին՝ երեք կոպեկ: Մեկ էլ Աբրամին մի ծերունի է մոտենում ու ասում.

-Լավ կլինի, որ դու էլ «Իվան» ներկայանաս, գուցե այդ դեպքում փող տան:

Երբ ծերունին հեռանում է, Աբրամն Իվանին ասում է.

-Լսեցի՞ր, Մոշա՛, ծերուկը մեզ փող աշխատել է սովորեցնում:

***

Հրեան իր մտերիմ հրեային հարցնում է.

-Լսի՛ր, Ռաբինովիչն ինձանից պարտք է խնդրում, բայց չգիտեմ՝ արժե՞ տալ:

-Անպայմա՛ն տուր:

-Ինչո՞ւ «անպայման»:

-Որովհետև եթե դու չտաս, նա ինձանից է ուզելու:

***

Երիտասարդ հրեան դիմում է միլիոնատեր Բրոդսկուն:

-Պարո՛ն Բրոդսկի, ես ձեզ մի առաջարկ ունեմ, որի արդյունքում մեզանից յուրաքանչյուրը 300 հազար կշահի:

-300 հազա՞ր: Կարգի՛ն գումար է: Իսկ ի՞նչ ես առաջարկում:

-Լսել եմ, թե դուք ձեր աղջկան 600 հազար օժիտ եք տալիս: Ուրեմն տեղեկացնեմ ձեզ, որ ես համաձայն եմ նրա հետ ամուսնանալ 300 հազարի դիմաց:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1760 | 0 | 0
Facebook