Արցախում կապի ոլորտի գործունեության հետ կապված հանրության շրջանում առկա դժգոհություններն ու մտահոգությունները հաշվի առնելով, «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է հանրային քննարկում Արցախի հասարակական կյանքում քաղաքացիական ակտիվություն դրսեւորող անձանց, հասարակական կազմակերպությունների, կապի գծով փորձագետների հետ։
Տեղեկացնում ենք, որ քննարկմանը հրավիրվելու են «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ, ԱՀ պետական կառավարման համակարգի հեռահաղորդակցության հետ առնչվող գերատեսչությունների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։
Քննարկումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 22-ին, ժամը 11.00-ին, Վալլեքս Գարդեն հյուրանոցի փոքր կոնֆերենս դահլիճում։
Միջոցառմանը մասնակցելու մանրամասների համար խնդրում ենք նախապես կապվել մեզ հետ։