Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 14 Октября, 2024 года

Статьи

Հարցեր՝ ԱՀ նախագահի տեսաուղերձին ընդառաջ

20:00, Воскресенье, 18 Сентября, 2022 года
Հարցեր՝ ԱՀ նախագահի տեսաուղերձին ընդառաջ
    
Այսպիսով, սույն թվականի սեպտեմբերի 19-ին սպասվում է ԱՀ նախագահի՝ հանրությանը մտահոգող հիմնախնդիրների պարզաբանման նպատակով տեսաուղերձը։ «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոնի կողմից ևս ամփոփվել եւ ուղարկվել են հարցադրումներ։ Դրանք են՝
1. Հայաստանում ներկայումս ընթացող գործընթացների հետ կապված (ՀԱՊԿ, ՌԴ, ԱՄՆ եւ այլն) հարաբերությունների համատեքստում իրադարձությունների ինչպիսի՞ զարգացման ենք պատրաստվում Արցախում և կա՞ արդյոք հստակ գործողությունների պլան։
2.Ըստ 2020թ. նոյեմբերի 9-իեռակողմ հայտարարության` ենթադրվում է փախստականների վերադարձ իրենց բնակավայրեր՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։ Ի՞նչ փուլում է ՄԱԿ-ի ներկայացուցչության Արցախում տեղակայվելու գործընթացը եւ, առհասարակ, ի՞նչ դերակատարություն է ունենում ՄԱԿ-ը այս խնդրի շրջանակներում։
3. Ի՞նչու ՀՀ եւ ԱՀ կողմից պետական մակարդակով անընդհատ եւ բոլոր հնարավոր խողովակներով չեն շեշտադրվում, միջազգային ատյաններում չեն բարձրաձայնվում Ադրբեջանից (Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Կիրովաբադից եւ այլ բնակավայրերից) բռնի տեղահանված ավելի քան կես միլիոն հայ փախստականների իրավական եւ գույքային խնդիրների մասին։
4. Ներքին դժգոհությունների, մասնավորապես վերջին մեկ ամսում ձեւավորված հանրային պահանջների կատարման ուղղությամբ ի՞նչ համակարգային լուծումներ եք նախատեսում։
5. 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հնգամյա ժամկետի ավարտից հետո ադրբեջանական կողմը կարող է պահանջել ՌԴ խաղաղապահ զորքերի դուրսբերում Արցախի տարածքից։ Ի՞նչ երաշխիքներ եւ զարգացումներ են սպասվում Ադրբեջանի նման պահանջի պարագայում։
6. Սույն թվականի օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից նախահարձակ ռազմական գործողություններից հետո ԱԺ պատգամավորները հանդիպել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ, որի ժամանակ, ըստ պատգամավորների, ռուսական կողմից արցախահայությանը տրվել են լրացուցիչ երաշխիքներ։ Խնդրում ենք հստակ պարզաբանել՝ որո՞նք են դրանք։
7. Մշակված է արդյո՞ք Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ ամրագրված են պետության ներքին եւ արտաքին անվտանգության ապահովման հասնելու գերակա ուղղությունները։ Օրինակ, Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կայքէջում այն հրապարակված է եւ հասանելի։
8. Պարենային անվտանգության տեսակետից արդյո՞ք իրականացվել է ԱՀ-ում պետական պարենային պահուստների օբյեկտիվ գնահատում՝ արտակարգ կամ ռազմական իրավիճակներում պարենային ճգնաժամը բացառելու նպատակով։
Ակնկալում ենք, որ կտրվեն արցախահայության կենսագործունեությանը վերաբերող հարցերին հստակ պատասխաններ։
Источник: Facebook
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1205 | 0 | 0
Facebook