Ապրիլի 2 ին տեղի ունեցավ
Տաղանդավոր Հայուհիների առաջին հանդիպումը ։ Գործարար կանայք հավաքվեցին, միասին քննարկեցին բիզնես անելիքներ, կիսվեցին փորձով և շատ հաճելի ժամանակ անցկացրին։ Հանդիպումը կայացավ Wine time -ում, որի հաճելի մթնոլորտը էլ ավելի մտերմիկ դարձրեց տաղանդավոր հայուհիների շփումը։ Քննարկվեց նաեւ առաջիկա անելիքները։ Օրվա ավարտին աղջիկները լուսանկարվեցին եւ խոստացան շարունակական դարձնել այսօրինակ հանդիպումները։