Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Լրագրող Նունե Ասլանյանի ամուսինն առևանգել է կրծքով կերակրվող երեխային և տարել անհայտ ուղղությամբ

news.em
Пресс-секретарь:
news.em
00:23, Воскресенье, 05 Сентября, 2021 года
Լրագրող Նունե Ասլանյանի ամուսինն առևանգել է կրծքով կերակրվող երեխային և տարել անհայտ ուղղությամբ
     Մարզային թերթերից մեկի լրագրող` Նունե Ասլանյանն ահազանգում է, որ ամուսինն առեւանգել է իր` կրծքով կերակրվող երեխային։ Սույն թվականի հուլիսի 20-ին Նարեկ Վարազդատյանը (Նունե Ասլանյանի ամուսինը) առեւանգել է իրենց համատեղ երեխային, որն այդ պահին կրծքով կերակրվող է եղել եւ տարել է անհայտ ուղղությամբ։ Նունե Ասլանյանը դիմել է ոստիկանություն, որտեղից էլ մեկնաբանել են, որ երեխան պատկանում է նաեւ հորը եւ արարքն առեւանգում չի համարվում։ Մի քանի օրից Նունե Ասլանյանն իմանալով, որ ամուսինը երեխային տարել է ՌԴ, մեկնել է ՌԴ, սակայն այնտեղ նույնպես չի գտել երեխային։ Այնուհետեւ դարձյալ պարզելով, որ վերադարձել են Հայաստան, Նունե Ասլանյանը վերադարձել է Հայաստան եւ դիմել է դատարան։ Այժմ դատարանը որոշում է կայացրել` մինչեւ դատական վճռի ավարտը, երեխային հանձնել մորը, պարտավորեցնել Նարեկ Վարազդատյանին երեխային վերադարձնել Նունե Ասլանյանին, հաշվի առնելով, երեխայի մանկահասակ լինելը, սակայն հայրը մինչ օրս չի վերադարձրել երեխային։ Հավելենք նաեւ, որ Նարեկ Վարազդատյանը ընդդեմ Նունե Ասլանյանի, ոստիկանական բաժանմունքներում ներկայացրել է վարկաբերկիչ ու իրականության հետ աղերս չունեցող «փաստեր» ։ Նունե Ասլանյանն ունի նաեւ մտավախություն, որ ամուսինը Նարեկ Վարազդատյանն իրեն վնասելու համար պատրաստ է ցանկացած քայլի եւ խնդրում է լրագրողներին օժանդակել իրեն ու հնարավորինս շատ տարածել այս նյութը, որպեսզի գտնի իր երեխային։
    
    
    
     Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
13397 | 0 | 0
Facebook