Ինչպես է տանիքը նպաստում ձայնի մեկուսացմանը
17:57, Tuesday, 01 June, 2021
Source: goldshin.am
Like
0
Dislike
0
2049 | 0 | 0 | 0
Տանիքի ձայնամեկուսացումն իրականացվում է ձայնամեկուսիչ նյութերի միջոցով: Ձայնամեկուսիչ նյութեր կարող են տեղադրվել տանիքի ծածկը տեղադրելուց հետո, թեև ցանկալի է այդ մասին մտածել դեռևս տանիքի կառուցման ժամանակ։ Ձայնամեկուսիչ նյութերը տանիքում տեղադրվում են երկու տարբերակով՝ ներսից կամ դրսից: Ներսից ձայնամեկուսիչ նյութերը տեղադրվում են տանիքի կառուցման ժամանակ, տանիքի ծածկի շերտերի միջև: Այն դեպքերում, երբ գործ ունենք արդեն պատրաստի տանիքի հետ, ձայնամեկուսացումն արվում է դրսից։ Բարձրորակ ձայնամեկուսացում իրականացնելու համար նյութեր գնելիս պետք է ուշադրություն դարձնել հետևյալ բնութագրերին․ 1․ ձայնամեկուսացման ինդեքս. 2․ առաձգականության մոդուլ: Առաջին բնութագիրը նշված է շինարարական ընկերության նյութի փաթեթավորման վրա կամ հրահանգներում: Ձայնամեկուսացման ինդեքսը ցույց է տալիս նյութի՝ ձայնային էներգիան կլանելու հատկությունը, հետևաբար պետք է ընտրել այն նյութը, որում այդ ինդեքսը բարձր է։ Պոլիմերներից պատրաստված նյութերը՝ պոլիստիրոլը կամ պոլիստիրոլի փրփուրը (ջերմամեկուսիչ նյութեր), նույնպես կարող են հանդես գալ որպես ձայնային մեկուսիչներ։ Հաջորդ հատկությունը առաձգականության դինամիկ մոդուլն է: Որքան ցածր է այս բնութագրի գործակիցը, այնքան ձայնային պաշտպանությունը շատ ավելի բարձր է: Լավագույն նյութերն են բազալտե կամ ապակե մանրաթելերը (ապակե բամբակ, քարե բամբակ): Բազալտե մանրաթելի շուկայական գինը համեմատաբար բարձր է ապակե մանրաթելի գնից: Աղմկոտ տարածքներում, ձեղնահարկերում, որտեղ աղմուկը գերազանցում է թույլատրելի աղմուկ սահմանված 40-45 դեցիբելի շեմը, շատ կարևոր է նաև պատերի ձայնամեկուսացումը: Այս նպատակով կարելի է օգտագործել ձայնամեկուսիչ պանել: Վերջինս ոչ միայն ձայնամեկուսիչ է, այլև ջերմամեկուսիչ։ |
+21 °C |
+16 °C
+28 °C
|
Tomorrow: +28 °C |