Loading...

Articles

Մայրը լողավազանի մեջ հայտնաբերել է մանկահասակ երեխայի խեղդամահ եղած դին

Դավիթ
Author:
Դավիթ
02:00, Tuesday, 18 May, 2021
Մայրը լողավազանի մեջ հայտնաբերել է մանկահասակ երեխայի խեղդամահ եղած դին

Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում մայրը, իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է 2019 թ. որդու խեղդամահ եղած դին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասացին Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնից։


    
    
    

«Մայիսի 15-ին ժամը 12.05-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սայաթ-Նովա գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 2019 թ. ծնված տղա երեխա։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 11.50-ի սահմաններում, երեխայի մայրը, իրենց տան դիմացի ծաղկանոցում գտնվող ջրով լի լողավազանի մեջ հայտնաբերել է որդու խեղդամահ եղած դին եւ տեղափոխել հիվանդանոց», -հայտնեցին ոստիկանությունից», – հայտնեցին ոստիկանությունից։


    
    
    

Դեպքի փաստով զբաղվում է Քննչական կոմիտեն։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1561 | 0 | 0
Facebook