Loading...

Articles

Ծիծաղելի տեղեկություններ

21:36, Thursday, 02 May, 2013
Ծիծաղելի տեղեկություններ

Մի շարք լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ Աբովյան քաղաքում մանկապարտեզներն ու այլ ուսումնական հաստատություններ աշխատել են մինչև կեսօր` Ազատության հրապարակում ԲՀԿ-ի հանրահավաքի պատճառով: Նշվում էր, որ ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվում Երևան` հանրահավաքին մասնակցելու համար: Այս տեղեկատվության կապակցությամբ ԳԱԼԱ-իհետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ նման լուրերը պարզապես ծիծաղելի են. «Այսինքն` ինչու պետք է փակվեն մանկապարտեզները, ասենք` մանկահասակ երեխանե՞րն են մասնակցելու հանրահավաքին, նման տեղեկությունները պարզապես ծիծաղելի են, իսկ ով հարցադրումներ ունի այս կապակցությամբ, կարող է գալ ու անձամբ տեսնել, թե ովքեր են մասնակցում հանրահավաքին»:

Աղասի Մարգարյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4814 | 0 | 0
Facebook