Loading...

Articles

Իրինա Շեյքը կնկարահանվի հայ ռեժիսորի ֆիլմում

19:41, Sunday, 02 September, 2012
Իրինա Շեյքը կնկարահանվի հայ ռեժիսորի ֆիլմում

Հայտնի ֆուտբոլիստ Քրիստիանո Ռոնալդուի հարսնացուն՝ 26-ամյա մոդել Իրինա Շեյքը շարունակում է նկարահանվել ներքնազգեստ գովազդող ֆոտոշարքերում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, "Ռուսական թոփ-մոդել" հեռուստաշոուի շրջանակում էլ սեպտեմբերից կփոխարինի Քսենիա Սոբչակին՝ հանդես գալով որպես հաղորդավարուհի: Լուրերի համաձայն՝ գեղեցկուհին առաջիկայում կխաղա նաեւ ֆիլմում, որը պատրաստվում է նկարահանել Սարիկ Անդրեասյանը: Նշենք, որ հայազգի այս ռեժիսորը ներկայում զբաղված է մեկ այլ ֆիլմի՝ "Մայրեր"/ "Мамы"/-ի երկրորդ մասի` "Շնորհավոր Նոր տարի, մայրեր"/"С новым годом, мамы"/-ի նկարահանման աշխատանքներով, որտեղ հանդես է գալիս նաեւ ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը:
     "Matt-on-Demand"/ "Մտածիր իմ մասին" / կոչվող ֆիլմում Իրինայի զուգընկերը կդառնա Հարվի Քեյթելը: Ռոմանտիկ կատակերգությունը նկարահանվելու է Միացյալ Նահանգներում 2013-ի գարնանը:

Իրինա Շեյքը
Իրինա Շեյքը
Իրինա Շեյքը
Իրինա Շեյքը
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը
Իրինա Շեյքը
Իրինա Շեյքը
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6075 | 0 | 0
Facebook