Loading...

Articles

Մենք չենք պատասխանում հակառակորդի նամակներին և մեկնաբանություններին, այլ պարզապես ջնջում ենք և արգելափակում. Հայդուկ ջոկատ

00:01, Sunday, 01 November, 2020
Մենք չենք պատասխանում հակառակորդի նամակներին և մեկնաբանություններին, այլ պարզապես ջնջում ենք և արգելափակում. Հայդուկ ջոկատ
    
«Հայդուկ» ջոկատն իր պաշտոնական էջում գրում է. «Մենք չենք պատասխանում հակառակորդի նամակներին և մեկնաբանություններին, այլ պարզապես ջնջում ենք և արգելափակում, քանի որ մեզ համար մեր ժամանակը շատ թանկ է:
Նույնն էլ հորդորում ենք ձեզ, քանի որ միանգամայն վստահ ենք, որ դուք ևս ձեր այդ ժամանակը կարող եք տնօրինել շատ ավելի արդյունավետ և ազգանպաստ ձևով:
Մի՜ դիտեք և մի՜ տարածեք ադրբեջանական քարոզչամեքենայի նյութերը, քանի որ դրանք պատրաստված են մեզանում խուճապի, վատ տրամադրվածության զգացումներ ստեղծելու, բարոյահոգեբանական մակարդակը ստորացնելու համար, իսկ դուք դրանք դիտելով ու տարածելով ընկնում եք այդ ծուղակի մեջ և դառնում տեղեկատվական պատերազմի զոհը»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2885 | 0 | 0
Facebook