Loading...

Articles

Լիլիթ Հովհաննիսյանի ու Լեդի Գագայի դիզայների համագործակցությունը պատրաստ է:)

21:44, Saturday, 01 September, 2012
Լիլիթ Հովհաննիսյանի ու Լեդի Գագայի դիզայների համագործակցությունը պատրաստ է:)

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր իր երկրպագուներին ներկայացրեց «Թե աղջիկ լինեիր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի շրջանակներում համագործակցել է Լեդի Գագայի դիզայներ Xtina Milani-ի հետ, ինչի մասին մենք արդենտեղեկացրել ենք:

Պրեմիերայից հետո երգչուհին մի քանի բառով բացատրել է տեսահոլովակի ընդհանուր իմաստը, իր պաշտոնական էջում գրելով. «Շատ եմ ուզում, որ երգիս ասելիքն իսկապե՛ս հասնի ձեզ : Բոլորիս հետ էլ լինում է հենց այն, ինչի մասին խոսվում է երգում: Կինը մշտապես լիարժեք սեր է ուզում. «Ինձ մոտավորապես մի՛ սիրիր»: Շարունակ հնչում են կանացի տրտունջները՝ «թե աղջիկ լինեիր, ինձ կհասկանայիր» վերջաբանով::)))) Իսկ տղամարդը… «ոչինչ չասող հայացքով» նայում է՝ քաջ իմանալով իր սիրելիի էությունը, բայց անդավաճան մնալով իր իսկ էությանը. սա՛ է կյանքը: Եվ միգուցե երկու էությունների հենց տարբեր լինելն է հետաքրքիր դարձնում նույն այդ կյանքը: Ինչևէ, մի՛ վախեցեք անվնաս վեճերից. չէ՞ որ ի վերջո վրա է հասնում այնքա՜ն ցանկալի խաղաղությունը …:))))))))))))))) ))))))))))))))))))))))))))))))»

Երգչուհու և Xtina-ի համագործակցության միտքը հայտնի դիզայներին է, ով հայկական հեռուստածրագրերից մեկով տեսնելով Լիլիթ Հովհաննիսյանի տարբերվող կերպարը, ցանկություն է հայտնել գալ Հայաստան ու համագործակցել նրա հետ: Նշենք, որ նրանք նախապես հանդիպել և պայմանավորվել են, երբ Լիլիթը մենահամերգներով ԱՄՆ-ում էր:

Ի դեպ, Xtina-ն հայկական արմատներ ունի, չնայած հայերեն շատ քիչ բառեր գիտի: Դիզայներն առաջին անգամ է Երևանում:

Սպասենք արդյունքներին և տեսնենք, արդյոք այս տեսահոլովակը կկրկնի նախորդ՝ «Թու թու թու» տեսահոլովակի հաջողությունը: Նշենք, որ Լիլիթ Հովհաննիսյանը Youtube-ի իր պաշտոնական էջում տեղադրած տեսահոլովակների դիտումների քանակի դիմաց այսուհետ գումար է ստանալու ամերիկյան մի կազմակերպությունից, որն, ուսումնասիրելով երգչուհու youtube-յան էջը, պայմանագիր է կնքել վերջինիս հետ՝ նրա պաշտոնական էջում գովազդ տեղադրելու համար: Լիլիթն առաջին հայ երգչուհին է, ով օգտվեց գումար աշխատելու այս տարբերակից:)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4567 | 0 | 0
Facebook